Սերժ Սարգսյանն «օպերացիան» սկսում է Ղարաբաղից
ՔաղաքականությունԱռաջին
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պաշտոնական այս տեղեկատվությունն ավելի քիչ է բացահայտում Սերժ Սարգսյանի այցի բովանդակությունը, քան` նրա այցը լուսաբանող լուսանկարները` զինվորական հանդերձանքով: Բանն այն է, որ զինվորական կեցվածքը, որպես կանոն, որոշակի բովանդակություն է հաղորդում Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցերին: Արտաքին նման ֆոնով Սերժ Սարգսյանը որոշակի դրամատիզմ, ինտրիգ է հաղորդում իր այցերին, ընդ որում` դրանք ունենում են բազմաշերտ, բազմահարթակ նշանակություն:
շարունակությունը՝ կայքում