Վթար․ 17-ամյա աղջիկը վիրավոր է
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 31-ամյա Վարդան Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 68 GG 008 համարանիշի և Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 24-ամյա Արամ Սախոյանի վարած Ford Transit մակնիշի 81 MN 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորուհի, վարորդի համագյուղացի, 17-ամյա Մերի Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է «Առնո Բաբաջանյան» երաժշտական քոլեջի 1-ին կուրսում: