Նոր մանրամասներ թուրք տղայի հետ հանդիպումից հետո մահացած ռուս աղջկա դեպքից
ԱշխարհՍտամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ՌԴ 19-ամյա քաղաքացի Տատյանա Չեխրանովայի մահվան փաստը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դիվանագետները հրաժարվել են մեկնաբանել աղջկա մահվան հնարավոր պատճառները մինչև բոլոր փորձաքննությունների պատասխանները թուրքական կողմից ստանալը:
Գլխավոր հյուպատոսությունը ցույց է տվել անհրաժեշտ ողջ օգնությունը մարմինը հայրենիք վերադարձնելու գործում:
Չեխրանովան‚ ով ապրել էր Սանկտ Պետերբուրգում և սովորել քոլեջում բուժքույրի մասնագիտությամբ‚ 2017թ-ի ամառը ակադեմիական հանգիստ էր վերցրել և գնացել Ստամբուլ իբրև թե խաղատանն աշխատելու:
Որոշ ժամանակ անց աղջիկը ծանոթացել էր 28-ամյա գործարարի հետ և սիրահարվել նրան: Նոյեմբերի 18-ին նա Ռուսաստանի բարեկամներին հայտնել էր‚ որ պատրաստվում է Իբրահիմի հետ սարեր բարձրանալ և դրանից հետո կապ չի պահպանել այլևս նրանց հետ: