Երեքը մեկում. Սերժ Սարգսյանի ղարաբաղյան ուղեբեռը
ՔաղաքականությունԱռաջին
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց:
Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի այցը անկասկած իր առանձնահատկությունը ստանում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ֆոնին, որից մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ և դիտում այնտեղ անցկացվող զորավարժությունը: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում էլ Սարգսյանը մասնակցեց Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ այդ կազմակերպությունը ցուցաբերեց հայկական արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական խնդիրներին համեմատության մեջ աննախադեպ համարժեքություն և ընդունեց Լեռնային Ղարաբաղի թեմայով հայկական կողմի ներկայացրած հայտարարության նախագիծը:
Միևնույն ժամանակ, մեկ այլ կարևոր իրադարձություն էր թերևս այդ ընթացքում կամ միջակայքում Հայաստան՝ Իրանի արտգործնախարարի այցը, որի ընթացքում նա հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Իրանը ղարաբաղյան իրավիճակում էապես շահագրգռված պետություններից մեկն է, և այդ հանգամանքը հայ-իրանական օրակարգի առայժմ գուցե միակ առարկայական և արդիական հարցն է, քանի դեռ այլ տնտեսական նախագծերը գտնվում են թղթի վրա:
շարունակությունը՝ կայքում