Հերթական հաղթանակը կարմիր գծերի գործով. իրավագետը կոչ է անում չվճարել տուգանքները
ՀասարակությունԼրագիր
ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է «կարմիր գծերի» գործով դատարանում տարած հերթական հաղթանակը: Գործը հասել է Վճռաբեկ դատարան, և հօգուտ տուգանված քաղաքացու վճիռ է կայացվել:
«Կարմիր գծերին կայանելու և իբր թե գումարը չվճարելու համար քաղաքացուն տուգանել էին: Մտանք դատարան, ապացուցեցինք, որ նա վճարել է, ուղղակի իրենք անփույթ են աշխատում և վճարները չեն տեսնում: Այնքան ագահ են ու շահամոլ, որ անկախ վճարել-չվճարելուց, անընդհատ մարդկանց տուգանում են: Ով հետևողական ու համարձակ է, խորանում է, հասկանում է, որ դա ոչ թե տեխնիկական սխալ է, միտումնավոր բոլորին տուգանում են, և քաղաքացին հաղթում է դատարանում»,- Lragir.am-ի հետ զրույցում այս Տիգրան Սարգսյանը:
Նա հերթական անգամ կոչ է անում քաղաքացիներին չվճարել «կարմիր գծերի» համար: Ըստ նրա՝ սպասարկող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը «կարմիր գծերում» 15 րոպե անընդհատ կայանելու փաստ երբեք չի կարողանում ներկայացնել: Շրջիկ մեքենայով երկու լուսանկար են ցույց տալիս, մեկը, օրինակ, ժամը 10:00-ին, մյուսը՝ 10:20 րոպեին: Բայց ապացույց, որ 10:00-10:20 մեքենան անընդհատ կայանել է, չեն կարողանում ներկայացնել, եթե տեսախցիկներ տեղադրված չեն:
շարունակությունը՝ կայքում