Հայերեն

«Չեք պատկերացնի` ինչ էր ինձ համար». Սյուզան Մարգարյանը բացել է փակագծերը

Life
 


 

EXCLUSIVE

Երգչուհի Սյուզան Մարգարյանը մի քանի օրից նոր տեսահոլովակ կներկայացնի «Ամանոր» երգի հիման վրա, որի ռեժիսորը դուստրն է` Սիրուշոն։ Երգչուհին նկարահանման հրապարակում արված լուսանկարները բացառիկ կարգով տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նոր աշխատանքի մանրամասները։

 

Երգը 2010 թվականին թողարկված «Նոր տարի» ձայնասկավառակից է, որի բոլոր երգերի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Սիրուշոն։ Ձայնասկավառակը ներառում է 8 երգ։

 

«Երբ թողարկեցի «Նոր տարի» ալբոմը, որոշել էինք ամեն Նոր տարվան մի տեսահոլովակ ներկայացնել, սակայն 2 տեսահոլովակ նկարահանելուց հետո դադար առանք։ Ավագ թոռնիկս ծնվեց, հետո կրտսերը... Ես շատ էի ուզում, որ Նոր տարվա շեմին  ուրախ երաժշտություն հնչի երեխաների համար։ Ցանկությունս մեծ էր, բայց չէի նախաձեռնում տեսահոլովակի նկարահանում։ Իրագործողը  Սիրուշոն էր, այս տարի նա ինձ անակնկալ մատուցեց»,– ասաց երգչուհին։

 

 

Տկն Սյուզանը իմացել է տեսահոլովակի նկարահանման մասին, երբ դուստրն արդեն ամեն ինչ նախապատրաստել էր։ Այս տեսահոլովակում Սիրուշոն հանդես է գալիս որպես ռեժիսոր. նա գիտի, թե ինչպես է պատկերացնում է դեռևս 22 տարեկանում հեղինակած երգի տեսահոլովակը։ Այնպես որ, երկրպագուները կտեսնեն Սիրուշոյի ամանորյա հեքիաթը։

 

«Նկարահանումներից 2 օր առաջ Սիրուշոն ասաց, որ պատրաստ լինեմ այդ օրվա համար։ Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար։ Սիրուշոն ամեն ինչ գերազանց էր կազմակերպել։ Առավոտյան ժամը 8–ին գնացի դիմահարդարման, վարսահարդարման։ Ժամը 10–ին նկարահանող անձնակազմն արդեն ինձ էր սպասում։ Հագուստներն ու ամեն ինչ պատրաստված էին»,– պատմեց տկն Սյուզանը ու հավելեց, որ դիմահարդարումը վստահել են Ագա Քանքանյանին և Մերի Համբարձումյանին, վարսահարդարումը` Նանա Հունանյանին։

 

Տեսահոլովակի համար տաղավարը զարդարել է ստեղծագործական թիմը` ստեղծելով իրենց պատկերացրած հեքիաթային միջավայրը։ «Շատ գեղեցիկ զարդարված  տաղավար էր։ Ներս մտնելուն պես հեքիաթային մի տեղ ընկա։ Քանի որ ձայնասկավառակը հիմնականում երեխաների համար է, տեսահոլովակում  էլ շատ երեխաներ կան։ Նախատոնական հեքիաթային տեսահոլովակ է, մայրիկը  խաղում է երեխաների հետ, համեղ ուտեստներ պատրաստում նրանց համար։ Կարծում եմ` շատ բարի տեսահոլովակ է լինելու»,– ասաց նա։

 

 

Սիրուշոն իր փոքրիկներին, երբեմն, ցույց է տալիս երկրպագուներին, սակայն հեռվից։ Նկարահանման օրը Tert.am Life–ը նրա մենեջեր Նունե Խուրշուդյանից հետաքրքրվել էր` արդյոք տատիկի տեսահոլովակում ինչժոր կերպ տեղ կգտնեն նաև Սիրուշոյի որդիները, Նունեն ասել էր, որ ամեն ինչ պարզ կլինի տեսահոլովակի թողարկվելուց հետո։

 

Տկն Սյուզանը հարցին ավելի հստակ պատասխան տվեց` Սիրուշոյի երեխաները տեսահոլովակում ներգրավված չեն։ Ամանորյա հեքիաթում մասնակցություն ունի երգչուհի Լանա Խաչատրյանի դուստրը` Նունեն։ Մյուս երեխաները հայտնի ընտանիքներից չեն։

 

«Նույնիսկ չգիտեմ` ինչպես են ընտրել փոքրիկներին, քանի որ նախապատրաստական փուլին չեմ մասնակցել։ Շատ համով բալիկներ էին, նկարահանումները  շատ ուրախ մթնոլորտում անցան։ Թիմը հսկայական աշխատանք էր արել Սիրուշոյի  գլխավորությամբ։ Սիրուշոն միշտ աշխատում է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ։ Այս անգամ էլ էին միասին աշխատել. սցենարով և ռեժիսորական աշխատանքով Սիրուշոն է զբաղվել, օպերատորն Արտյոմն էր։ Շատ շնորհակալ եմ տղաներին`լավ աշխատանքի համար։ Իրենք աշխատում էին որպես մի թիմ։ Ես ուղղակի նայում էի, հիանում ու հպարտանում»,– պատմեց երգչուհին, ապա հավելեց, որ փորձում են հնարավորինս արագ ավարտել մոտնաժային աշխատանքներն ու տեսահոլովակը ներկայացնել հանդիսատեսի դատին։

 

 

Սյուզան Մարգարյանը վերջին տարիներին ակտիվ գործունեություն չի ծավալում որպես երգչուհի։ Նա նշեց, որ դա պայմանավորված էր ի հայտ եկած առողջական խնդիրներով, որոնք հաղթահարել է։ «Հուսով եմ, արդեն կշարունակեմ գործել։  Ստեղծագործական բացն ինձ համար լրանում էր թոռնիկներովս»,– ասաց նա։

 

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես են թոռնիկները` Ռոբերտն ու Միքայելը, արձագանքում տատիկի կատարմամբ մայրիկի հեղինակային երգերին։ Պարզվեց` նրանք էլ են երգերի երկրպագուները։

 

«Լսում են, ուրախանում։ Շատ են սիրում թե՛ իրենց մամայի, թե՛ իմ երգերը։ Մեծը, նույնիսկ, երգում է բառերը, իսկ փոքրը շատ ոգևորվում է։  Երաժշտություն լսելու առումով երկուսն էլ ակտիվ են, կատարողական առումով դեռ չեմ կարող ասել»,– ասաց տատիկը։

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված