Ինչպես է անցել Խորեն Լևոնյանի որդու ծնունդը
Life
Դերասան Խորեն Լևոնյանի և բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի որդին՝ Արմենը, դեկտեմբերի 2-ին դարձել է 7 տարեկան, ինչի կապակցությամբ ծնողները խնջույք են կազմակերպել։
Tert.am Life–ը ներկայացնում է փոքրիկ խնջույքի լուսանկարները, որին ներկա են եղել ընտանիքի անդամները` հայրը, կրտսեր եղբայրը` Արամը, հորեղբայրը` Արսեն Լևոնյանը, տատիկն ու պապիկը, մորաքույրը` Նաիրա Հովհաննիսյանը և Արմենի ընկերները։
7–ամյա տղան շատ է սիրում ֆուտբոլ, հաճախում է ֆուտբոլի պարապմունքների։ Հենց դրանով է պայմանավորված, որ հոբելյարի տորթը գնդակի տեսքով է եղել։
Փոքրիկի հետաքրքրությունները բազմազան են։ Նա սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Հարվածային գործիքների բաժնում։ Երկրորդ դասարան է և արդեն տարված է երաժշտությամբ։ Բացի այդ, Արմենն արդեն իր առաջին քայլերն արել է դերասանական ասպարեզում` նկարահանվել է Մարտ Բաբայանի տեսահոլովակում և Հրաչ Քեշիշյանի «Եղնիկների կածանը» ֆիլմում, որում խաղացել է հոր հետ։

























