Ինչ է կատարվում Նորատուսում. սպանությունից հետո շարունակում են մեքենաներ հրկիզել
Բաց մի թողեքՀայկական ժամանակ
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանությունից մոտ մեկ տարի է անցել, սակայն Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է:
Հիշեցնենք, որ Նորատուսցի Հայկոն սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին. սպանության մեջ մեղադրվում է Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: Ըստ մեղադրանքի՝ Մեխակ Հարությունյանը ապօրինի հրազեն հանդիսացող Մակարով տիպի ատրճանակով 7 կրակոց է արձակել Հայկ Հակոբյանի վրա: Գործն այժմ դատաքննության փուլում է. մեղադրյալի անվտանգության նկատառումներից ելնելով՝ նիստը դռնփակ է քննվում:
Առ այսօր Ոստիկանությունը շարունակում է անվտանգության միջոցառումները՝ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Մեխակ Հարությունյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:
մանրամասն՝ կայքում