Ինչ են կանխատեսում բուքմեյքերները Մխիթարյանի ու Իբրահիմովիչի պահով
ՍպորտՉեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում «Յունայթեդին», վերջինի հաղթանակի համար սահմանելով 1.45 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4.3, իսկ ԲԿՄԱ-ի հաղթանակը՝ 7.8 գործակցով:
Ի դեպ, բուքմեյքերները բավական բարձր են գնահատում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանակականությունը, սահմանելով 2.75 գործակից:
Զլատան Իբրահիմովիչի հաջողության հասնելու գործակիցն էլ 1.91 է: