Մահացել է Ռուբեն Հասրաթյանը
Հասարակություն74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։
Ճարտարապետը ծնվել է 1943-ի սեպտեմբերի 24-ին, Երևանում։ Նա պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի, Գյումրիի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանների, Երևանի թեթևատլետիկայի ծածկած մանեժի կառուցապատումը, կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը։
Հասրաթյանը Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։