Հայերեն

Հայկական գարեջրի տխուր օրերը

Տնտեսություն

PanARMENIAN.Net-ը գրում է․

Արտադրողները կորցնում են թե ներքին, թե արտաքին շուկան

2016 թվականի 5 ամսում Հայաստանից արտահանումն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ավելացել է 20%-ով: Աճը հիմնականում տեղի է ունենում ռուսական շուկայի հաշվին, որտեղ սպառվում է պատրաստի սննդամթերքի ու թարմ պտուղ-բանջարեղենի առյուծի բաժինը:

Միաժամանակ, որոշ այլ ոլորտների արտահանումն ու արտադրությունը Հայաստանում շարունակական անկման մեջ է. նման ոլորտներից մեկը գարեջրագործությունն է:

2016 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում արտադրվել է 6.2 մլն լիտր գարեջուր՝ 2015-ի 7.1 մլն լիտրի դիմաց, այսինքն, գրանցվել է 12% անկում: 2014-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ անկումն էլ ավելի մեծ է՝ 24%:

Միևնույն ժամանակ, ներմուծման կրճատման մասին խոսք չկա. 2016 թվականի առաջին 5 ամսում Հայաստան է ներկրվել 1.809 մլն լիտր գարեջուր 2015-ի 1.035 մլն լիտրի դիմաց (74% աճ): Նույն ժամանակաշրջանում արտահանումն ընկել է 21%-ով՝ մոտ 746 հազար լիտրից մինչև մոտ 589 հազար լիտր:

Ստացվում է, որ գարեջրի ներքին սպառման շուկան աճել է 1.1%-ով՝ մինչև 7.483 մլն լիտր: Սակայն տեղական գարեջրի մասնաբաժինն այդ ընթացքում կտրուկ կրճատվել է: Ընդամենը 1 տարում արտասահման գարեջրի մասնաբաժինը շուկայում աճել է 14%-ից մինչև 24%:

Ներմուծումն ավելի մանրամասն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ստեղծված իրավիճակի համար մեծապես «պատասխանատու» է ռուսական գարեջուրն ու ռուսաստանյան շուկայի անկումը: ՊԵԿ-ից PanARMENIAN.Net ին տրամադրված տվյալները վկայում են, որ ՌԴ-ից ներմուծումն աճել է 64%-ով մինչև 1.364 մլն լիտր, հասցնելով ռուսաստանյան արտադրության գարեջրի բաժինը հայկական շուկայում 11%-ից մինչև 18%: Արտահանման անկումը ևս տեղի է ունենում ռուսական շուկայում հայ գարեջրագործների դիրքերի թուլացման հետևանքով՝ այդ շուկային է բաժին հասնում հայկական գարեջրի արտահանման առյուծի բաժինը` 85%-ը, :

Հայաստան գարեջրի ներմուծման ծավալներով երկրորդ երկիրն Ուկրաինան է. 2015-ի 5 ամսում ներմուծվել էր ընդամենը 32 հազար լիտր գարեջուր, 2016-ի նույն ժամանակաշրջանում՝ 241 հազար լիտր (յոթապատիկ աճ): Ուկրաինական գարեջուրը 5 ամսում գրավել է հայկական շուկայի 3.2%-ն՝ այն պարագայում, երբ 2015-ին զբաղեցնում էր կես տոկոսից էլ պակաս ծավալ: ՀՀ-ից Ուկրաինա է արտահանվել ընդամենը 9.5 հազար լիտր գարեջուր:

Պատճառները երկուսն են. դրամի փոխարժեքի կայունությունն ու, ՌԴ պարագայում, ԵՏՄ ազատ շուկան: 2014 թվականից ի վեր ռուբլին ու գրիվնան արժեզրկվել են համապատասխանաբար համարյա 2 և 3 անգամ, ՀՀ դրամը միևնույն ժամանակաշրջանում էժանացել է մոտ 20%-ով: Այսպիսով, ՌԴ-ում շշալցված գարեջրի արտահանման գրավչությունն աճում է, իսկ հայկական գարեջրի մրցունակությունը ռուսական շուկայում, ընդհակառակը, ընկնում: Իր ազդեցությունն է թողնում նաև ակցիզային հարկի տարբերությունը. ՌԴ-ում այն կազմում է 20 ռուբլի (մոտ 140 դրամ՝ ընթացիք փոխարժեքով) 1 լիտրի դիմաց, ՀՀ-ում` 105 դրամ, ինչի հետևանքով Ռուսաստան արտահանողները հարկվում են ավելի շատ, քան Հայաստան ներմուծողները:

Արդյունքում հայկական խանութների ու սուպերմարկետների դարակները հեղեղում են ՌԴ-ում շշալցված Lowenbrau, Krusowice, Bud, Miller, Amstel ու այլ, այդ թվում՝ զուտ ռուսական բրենդերը, որոնք նախկինում մի քանի 100 դրամ թանկ էին հայկական նույն ծավալի տարայով գարեջրից, իսկ այժմ վաճառվում են 350-500 դրամ միջակայքում: Հայկական գարեջուրը ՌԴ-ում վաճառվում է 80-90 ռուբլիով՝ տեղականի 45-60 ռուբլու դիմաց:

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված