Ցինկի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումը նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը, նախազգուշացրել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները, հայտնում է EnterTrain-ը:
Ցինկը կարող է հանդես գալ միջուկի դերում, որի շուրջը ձևավորվում են երիկամների քարերը: Փորձագետները համարում են, որ հետազոտության արդյունքները կարող են հանգեցնել երիկամների քարերի գոյացման կանխարգելման և բուժման նոր մոտեցումների:
Մասնագետները հիշեցրել են, որ մեծ քանակությամբ ցինկ պարունակում են կարմիր միսը, թռչնամիսը և այնպիսի ծովամթերքներ, ինչպես խեցգետինը և օմարը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին