Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի՝ ՊՆ այցելելու մասին
ՔաղաքականությունԸստ Tert.am-ի՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկատվությունը, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Պաշպանության նախարարություն:
«Ես իրավունք չունեմ վարչապետի այցերի մասին տեղեկատվություն տրամադրել»,-ասաց Արծրուն Հովհանիսյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով և հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի։ Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է։