Ինչ կապ ունի Արթուր Աբրահամը հայկական քրեական խմբավորումների փոխհրաձգության հետ
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապ չունի: Այս մասին armtimes.com-ին ասաց նրա մամուլի խոսնակը: Գերմանական պարբերականներում տարածած տեղեկությունների համաձայն՝ այս տարի ապրիլի Արթուր Աբրահամին Էրֆուրտում ռեստորաններից մեկում տեսել են Գեւորգ եւ Արամ եղբայրների հետ խոսելիս: Վերջիններս հարցաքննվում են 3 տարի առաջ Էրֆուրտում հայկական 2 խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության գործով:
«Արթուր Աբրահամի մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին (խմբ. նկատի ունի փոխհրաձգությունը) Արթուր Աբրահամը ներկա չի եղել եւ այդ ամենի հետ որեւէ կապ չունի»,- ասաց նրա մամուլի խոսնակը:
Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ այս գործով իրավապահ մարմինները ստուգում են նաեւ ազգությամբ հայ մեկ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի՝ Կարո Մուրադին: Կասկածներ կան, որ նա մասնակցել է փոխհրաձգությանը: Նշվում է նաեւ, որ 2 բռնցքամարտիկներին կասկածում են մաֆիայի հետ կապ ունենալու մեջ: