Թարմ տեղեկություններ Ուկրաինայում ստեղծված վիճակից. ուղիղ
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները եւ փորձում էին տանել նրան: Այդ մասին Կիեւից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Սահակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չէր հաջողվում տեղափոխել նրան:
Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա եւ կոտրել հետեւի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սահակաշվիլիին: Մադիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին եւ նրան հեռու են տանում ուժայիններից: Ընդսմին բազմության միջից Սահակաշվիլին ցույց էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար:
Ազատված Սահակաշվիլին կոչ է արել բոլորին՝ դուրս գալ Մայդան եւ շարունակել «խաղաղ բողոքը»:
Նա նաեւ հայտարարել է, որ ուղեւորվում է խորհրդարան՝ «պահանջելու Ուկրաինայի նախագահի իմպիչմենտը»: