Հայերեն

Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Life

Հայաստանում փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը. այդ մասին վկայում են հասարակական կազմակերպություններից մեկի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվելու են 2012 թվականի սկզբին: Հետազոտությունն անցկացվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում: Հեղինակները 13-16 տարեկան անչափահասների շրջանում արված հարցումներով փորձել են պարզել հետեւյալը. ինչ մակարդակի վրա են գտնվում սեռական հարաբերությունների վերաբերյալ ունեցած դեռահասների գիտելիքները, նրանց ինֆորմացիայի աղբյուրները, սեքսուալ փորձը: Պարզվել է, որ վերջինները սեքսի վերաբերյալ ինֆորմացիան ստանում են հիմնականում ինտերնետի եւ ընկերական շփումների միջոցով: Սեքսի, ավելի ճիշտ՝ անվտանգ սեքսի մասին դեռահասներն այնքան էլ տեղյակ չեն: Անվտանգ սեքս ասելով՝ մեծամասնությունը հասկանում է միայն անցանկալի հղիությունից պաշտպանված լինելը: Քիչ թե շատ տեղյակ են եղել պահպանակների գոյության մասին, սակայն միայն չնչին տոկոսն է խոստովանել, որ երբեւէ օգտվել է դրանցից: Հատկապես Գորիսի եւ Կապանի արդյունքները ցույց են տվել, որ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցողների տարիքը սկսում է 13-14 տարեկանից, եւ դա արտահայտվում է մեծամասամբ աղջիկների շրջանում: Ի տարբերություն Գորիսի եւ Կապանի՝ Երեւանում սեքսուալ փորձ ունեցող դեռահասների մեծամասնությունը տղաներ են, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ եւ տղաները, եւ աղջիկները հավասարապես: Դեռահասների վարքից շեղվելու պատճառ է հանդիսանում նաեւ դպրոցում սեռական դաստիարակության ուսուցանման պակասը. երեխաները չստանալով համապատասխան կրթություն, դաստիարակություն, ինֆորմացիա, սկսում են ինքնուրույն կորզել իրենց հուզող հարցերի պատասխանները, սեփական փորձի միջոցով: Սեքսապաթոլոգ Սուրեն Պետրոսյանի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է դեռահասների սեռական ճիշտ դաստիարակություն ստանալը. «Ամեն ինչ սկսվում է դեռահասության շրջանից: Եթե 13-14 տարեկան աղջիկը կամ տղան ուզում են ամեն ինչ իմանալ սեքսի մասին, եթե նրանց հետաքրքրում են սեռական հաճույքը, դիրքերը եւ այլն, ապա պետք է ամեն ինչ բացատրել, մեկնաբանել եւ ոչ թե արգելել: Ուզենք, թե չուզենք, միեւնույն է, անչափահասները ստանալու են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շատերը փորձելու են կրկնօրինակել այն, ինչ տեսնում են ֆիլմերով կամ նկարներով, ինտերնետով: Իսկ էկրանից ցուցադրվածը, բնականաբար, չափազանցություն է, հենց այդ պատճառով էլ պետք է դպրոցից սկսած բացատրել, թե ինչ է նշանակում սեքսով զբաղվել»: «Առավոտի» հետ զրույցում գինեկոլոգ Սվետլանա Աղաբեկյանն էլ ասաց. «21-րդ դարի դեռահասների առաջադեմ լինելը չափից շատ արտահայտիչ է դարձել: Նրանք ձգտում են ապրել այնպես, ինչպես արտասահմանցի դեռահասներն են: Ու ասեմ, որ հետ չեն մնում: Ուզում են, ավելի ճիշտ՝ օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: Հատկապես աղջիկները շատ հասուն մտածելակերպ ունեն, անում են ամեն ինչ, ապրում սեռական կյանքով, համարելով դա նորմալ երեւույթ: Առավել ճարպիկներն էլ եւ ուզում են հաճույք ստանալ, եւ կույս մնալ. ու հավատացեք, նրանց ամեն ինչ հաջողվում է: Իհարկե՝ ես տվյալներ չեմ հրապարակի, բայց յուրաքանչյուր բժիշկ կհաստատի իմ ասածները, որ այժմ մեծացել է կուսաթաղանթը վերականգնելու համար բժիշկներին դիմող անչափահասների թիվը: Չնայած դա էլ այժմ խնդիր չի հանդիսանում, բայց, ամեն դեպքում, ծնողները ձգտում են իրենց աղջիկներին պատվով պսակել»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված