Ուշադիր կլինեք պավառոտներին․ այնպես չէ, որ արևը Սերժի շնորհիվ է ծագում
BlogՀրապարակախոս Լևոն Բարսեղյանը գրում է․
Հետաքրքիր բան է զանգվածային ուղեղալվացքը: Արդեն ութսուներորդ անգամ լսում եմ, որ Գյումրու եւ Վանաձորի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրոթյունները սահմանադրական փոփոպխությունների արդյունում են լինելու: Բա որ ասում են՝ «Սահմանադրական փոփոխությունենրի շնորհիվ...» ընդհանրապես ուշքս անցնում է:
Սիրելիներս, եթե անգամ շատ եք հավանել Սերժիկի սահմանադրական մուտիլովկեն, այս ընտրահամակարգը Սահմանադրության փոփոխության հետ ոչ մի կապ չունի: Նախկինում էլ Հայաստանի համայնքներից մեկում ՏԻՄ ընտրությունները այժմյան Գյումրու եւ Վանաձորի ընտրակագրով էին արվում՝ մարդիկ քաղաքապետ էին ընտրում, համամասնական ընտրակարգով ընտրում էին ավագանի, որն էլ իրավունք ուներ համայնքապետ ընտրել: Խոսքս Երեւանի մասին է, ու այդ ընտրությունները եղել են 2009 եւ 2013 թվականներին, իսկ Սահմանադրության փոփոխությունը կամ ապականությունը եղել է 2015-ին:
Ուշադիր կլինեք պավառոտներին: Այնպես չէ, որ Սերժիկն ինչ անում է՝ լավ է անում, ու որ արեւը ծագում է, իսկապես հանրապետական կուսակցության շնորհիվ է ծագում...