Մարդու մարմինը անհավանական համակարգ է, որի բոլոր գաղտնիքները դեռևս բացահայտված չեն։ Եվ չնայած դեռևս առկա հանելուկներին՝ մենք արդեն շատ անհավանական բաներ գիտենք ինքներս մեր մարմնի և օրգանիզմի մասին, որոնք կարող են ապշեցնել յուրաքանչյուր մարդու։
Առաջարկում ենք ծանոթանալ մարմնի մասին 15 անհավանական փաստերի, որոնք կապշեցնեն Ձեզ։

- Մարդու քիթը կարող է 50.000 տարբեր բույրեր ճանաչել և հիշել։
- Նորածին երեխայի ոսկորները 60-ով ավելի են մեծահասակ մարդու ոսկորներից։
- Մեծահասակ մարդու մարմնում ավելի քան 160.000կմ երակ կա։
- Մարդու մարմնում 10սմ երկարությամբ մեխ պատրաստելու համար բավականաչափ երկաթ կա։
- Մարդու օրգանիզմի ամենաուժեղ մկանը ծնոտի մկանն է։
- Խիտ մազածածկույթ ունենալը ավելի բարձր ինտելեկտի նշան է։
- Մարդու ականջները և քիթը աճում են մինչև նրա մահը։
- Մարդու ոսկորներն ավելի ամուր են, քան երկաթը։
- Եթե մարդու աչքը տեսախցիկ լիներ, այն 576 megapixel հզորություն կունենար։
- Մեր մարմնի բոլոր բակտերիաները միասին մոտ 2կգ են կշռում։
- Սրտի աշխատանքը փոխվում է և նմանվում է այն երաժշտության ռիթմին, որը մենք լսում ենք։
- Ամեն օր մարդու սիրտը այնքան էներգիա է ստեղծում, որը բավական է բեռնատարը 32կմ վարելու համար։
- Մեկ քայլ անելու համար մարդն օգտագործում է ավելի քան 200 մկան։
- Մարդու սիրտը ձախ կողմում չէ. այն մարմնի կենտրոնում է։
- Սուտասանները սուտ խոսելիս մի քանի անգամ ավելի քիչ են թարթում աչքերը։