Ի՞նչ կապ ունի Դմբուզ Հենդոն Նորքում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ. նոր հանգամանքներ
ՀասարակությունՆոյեմբերի 16-ին դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երեւանի Կռիլովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Կոնդի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Սիմոնյանը եւ Մառի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը: Կատարվածի մասին մեզ նոր մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը էլեկտրոնային նամակ է ստացել, որի հեղինակները ներկայացել են որպես Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ: Նրանք մասնավորապես նամակում նշել են. «Ակնկալում ենք ձեր միջոցով տեղեկացնել հանրությանը եւ իրավապահ մարմիններին նոյեմբերի 16-ին մեր բակում` Նանսենի 4 հասցեում կատարված դանակահարության դեպքի մասին: Հայտնում ենք ձեզ, որ դեպքի գլխավոր մեղավորը դանակահարվածներից Ռոբերտ Մանուկյանի հայրն է` Հենդո Մանուկյանը, որը ավելի շատ հայտնի է Դմբուզ մականվամբ: Այդ օրը երեկոյան մոտ 10 հատ «ՋԻՓ» տեսակի մեքենաներով գալիս են, հաշվեհարդար տեսնեն մեր բակի երեխաների հետ: Բանն այն է, որ Հենդո Մանուկյանի, նրա սանիկի եւ մեր բակի երեխաների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն:
շարունակությունը՝ կայքում