Հայտնի են 2017-ի լավագույն ֆիլմերը
Life
Vulture առցանց պորտալն անվանել է 2017 թվականի լավագույն ֆիլմերը։
Առաջին հորիզոնականում է հայտնվել Շոն Բեյքերի «Նախագիծ «Ֆլորիդա»» (The Florida Project) ֆիլմը։
Երկրորդ տեղում է Լուկա Գուադանինոյի «Կոչի՛ր ինձ քո անունով» (Call Me by Your Name) ֆիլմը։
Առաջատարների եռյակը եզրափակել է Գրետա Գերվիգի «Լեդի թռչունը» (Lady Bird)։
Թոփում են հայտնվել նաև Լյուկ Բեսոնի «Վալերիանն ու հազարավոր մոլորակների քաղաքը» (Valerian and the City of a Thousand Planets),
Ռոբին Կամպիլոյի «Րոպեում 120 հարված» (120 battements par minute) ֆիլմը
և ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» (Phantom Thread)։