Հայերեն


Մերի Մակարյանը ամուսնությունից հետո խոսել է հարսանիքի, ամուսնու և այլնի մասին

Life
 

 

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն ամիսներ առաջ նշանադրվեց ու տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ բնակվում է ընտրյալը` Վարդանը։ Մերին կարևորում էր պսակադրությունը և օրեր առաջ կայացավ նրա հարսանիքը։ Դերասանուհին հարսանիքից հետո առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին ու պատմել հարսանիքի, ընտանեկան կյանքի և երեխա ունենալու ցանկության մասին։

 

–Մերի, Երևանից ուղիղ եթերներով հետևում էին հարսանիքիդ։ Կարծես թե, մեծ խնջույք էիք կազմակերպել։ Նախապատրաստական աշխատանքներով ինքնուրո՞ւյն ես զբաղվել։ Ինչպե՞ս ես ընտրել զգեստդ, որը ամենակարևոր «խնդիրն» է հարսնացուների համար։

 

–Զգեստի ընտրությունը ես ու սկեսուրս ենք արել։ Այն կարվել է հատուկ ինձ համար։

 

Հայաստանում նշանադրությունն կազմակերպել էինք ես ու ամուսինս, զգեստս իմ ընտրությամբ իրենք էին ուղարկել ԱՄՆ–ից։ Երևանն իմ հարազատ քաղաքն էր, ամեն ինչի տեղը գիտեի։ Այստեղ ամեն ինչ անծանոթ էր։ Ես շատ երջանիկ եմ, քանի որ մեծ օգնություն եմ ստացել սկեսուրիս և ամուսնուս կողմից։ Այստեղ ինձ համար ամեն ինչ նոր էր։ Հարսանիքի ոճով իրենք են զբաղվել։ Իհարկե, ես տվել եմ իմ համաձայնությունը, սակայն քիչ եմ մասնակցել այդ ամենին։ Ես վստահում էի իրենց։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այդ օրը կողքիս էին։

 

300 հոգանոց հարսանիք էր։ Գործընկերներիցս երգեցին Արսեն Գրիգորյանը, Ջոնի Կարապետյանը, Սուրեն Ավոյանը, Լիլուն, Նարեկ Մակարյանը, Թաթուլ Ավոյանը։ Ինձ համար շատ զարմանալի էր, որովհետև էդպիսի առիթներին շատերն իրար չեն ճանաչում, բայց բոլորն ուրախանում էին, պարում։ Ես ու Վարդանն էլ ենք ակտիվ պարել։ Բոլորը պարահրապարակում էին։ Մեր հյուրերից մեկն ասում էր` նույնիսկ տղայիս հարսանիքին այսպես չեմ պարել։

 

 

–Այստեղ բավականին քննարկվեց Լիլուի անակնկալը քեզ` «Նորահարսիկ» երգի տեսքով։

 

– Երգն ինձ համար է գրվել, սակայն վստահ եմ շատերին դուր կգա։ Երբ ես հրավիրեցի Լիլուին, նա ասաց, որ անակնկալ ունի։ Ես կռահում էի, որ խոսքը երգի մասին է։ Շատ հաճելի անակնկալ էր։ Հայաստանում մենք գործընկերներ ենք եղել, սակայն երբեք առանձնակի ընկերություն չենք արել։ Հիմա ասում ենք` ով կմտածեր, որ տարիներ հետո երկուսս էլ կհայտնվենք օվկիանոսից այն կողմ, և նա կողքիս կանգնած կերգի այդ կարևոր պահին։

 

Ի դեպ, ուսանողական տարիների ընկերուհիս՝ Լիլին, ևս ինձ անակնկալ արեց և նվիրեց իմ սիրելի երգերից մեկը՝ գործընկերուհուս՝ երգչուհի Մագայի երգացանկից:

 

–Այդ օրը նաև եկեղեցի գնացիք։ Որքանո՞վ ես կարևորում պսակի խորհուրդը։

 

–Ինձ համար ամենակարևորն Աստծո օրհնություն ստանալն էր։ Ինձ շատ էին ասում` արդեն այստեղ ես, ինչիդ է պետք հարսանիքը, սակայն ես շատ էի ուզում ստանալ Աստծո օրհնությունը։ Զույգը պիտի մտնի Աստծո տաճար, տեր ու հնազանդ լինելու երդում տա։

 

 

–Դու նշում ես, որ ընտանիքում բոլորը քո հանդեպ հոգատար են, սակայն կենսակերպ փոխելը միանգամից ու հեշտ չի ստացվում։ Ինչպե՞ս ստացվեց նոր ընտանիքիդ ինտեգրման ընթացքը։

 

–Չեմ հերքում, որ բարդություններ կան ինքս իմ, շրջապատի, քաղաքի հետ։ Այստեղ ամեն ինչ լի է, բայց ուզում ես գնալ քո փոքր քաղաքի ինչ–որ մի անկյուն, որը քեզ հարազատ է։ Ընտանիքս ինձ շատ ջերմ է ընդունել, որպեսզի ինձ լավ զգամ։ Ես դեռևս չեմ ճաշակել բարդությունների համը։ Ինձ համար դեռ կյանքի այդ լավ շրջանն է, որն ինձ որևէ դժվարության առաջ չի կանգնեցրել։

 

–Մերի, դու հասուն տարիքում ստեղծեցիր քո ընտանիքը, երբ կյանքի որոշակի փորձ ունես, թերևս, ավելի խոհեմ ես։ Հայկական իրականության մեջ հասուն տարիքում ամուսնանալը համարվում է «ուշացած», երբեմն աղջիկները մտավախություններ են ունենում։ Ինչպիսի՞ հարս ես։ Կարողանո՞ւմ ես պահել եկեղեցում տվածդ խոստումն ու «հնազանդ» լինել:)

 

- Ես երբևէ մտավախություն չեմ ունեցել, որ չեմ ամուսնանա կամ ամուսնացել եմ, կբաժանվեմ։ Իհարկե, ես շատ էի ուզում կազմել իմ ընտանիքը։ Շատերը զարմացած են, թե ինչու եմ ամեն ինչ թողել, եկել այստեղ։ Ես միշտ ռիսկով եմ առաջնորդվում, ռիսկը գործի կեսն է։ Եթե ռիսկ չունենաս, մեծ քայլեր անելու ցանկություն, կմնաս ստվերում։ Երևի թե, դրա շնորհիվ է, որ կարողացել եմ հասնել այն ամենին, ինչ ունեմ։ Հիմա ռիսկով եմ, սակայն ավելի խոհեմ։ Եթե 18-ում կփորձեի իմ ասածն առաջ տանել, հիմա շատ բաների մեջ չեմ խորանում, տեղի չեմ տալիս, որ շարունակվի։ Սկեսուրս ասում է, որ ես «քեն պահող» չեմ։ Ես հասկանում եմ, որ շատ բաների պետք է կուլ գնալ, հնազանդվել, որովհետև ես արդեն արել եմ ընտրությունը և, բնականաբար, սիրում եմ։ Ես հասկանալով եմ արել այդ ամենը։ Ո՞վ է ասել, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ պետք է լինի։ Կարևորը` մեր ընտանիքում բոլորս իրար հարգում ենք, լսում, ընդունում միմյանց որոշումները։

 

 

–Մի առիթով խոսել ես այն մասին, որ այլևս չես ուզում ուժեղ լինել։ Ուզում ես կողքիդ ունենալ մեկին, որի հետ կարող ես թույլ լինել։

 

–Ես միշտ ասել եմ, որ ուժեղ եմ, բայց այլևս չեմ ուզում ուժեղ լինել։ Մի սրտաճմլիկ հարցազրույց էի տվել, որ ճամպրուկս տանող չկար, իսկ ես, երբեմն, ուզում եմ թույլ լինել։ Իհարկե, հիմա այդպես չէ։ Իմ կողքին կա մարդ, ով կտանի ճամպրուկս։ Երբ ես Հայաստանում ինչ–որ տեղ էի գնում, գիտեի, որ ինքս պիտի վերադառնամ, մեքենա վարեմ, հիմա ես կողքիս ունեմ մարդ, որն իմ փոխարեն կանի այդ ամենը։ Գուցե ծիծաղելի մանրուքներ թվան, սակայն դա հաճելի է։ Միևնույն ժամանակ, հիմա հակված եմ կարծել, որ սխալվել եմ, թե կինը պետք է թույլ լինի։ Երբ ամուսնացած ես, պիտի շարունակես ուժեղ լինել։ Պիտի ավելի ուժեղանաս, որպեսզի կարողանաս պահել քո կառուցած ընտանիքը։ Այս դաշտը թույլերինը չէ։ Եթե թույլ լինես, սա էլ կկորցնես։

 

–Ո՞ր թուլությունը կարող է  ընտանիքի գին ունենալ։

 

–Բոլոր տիպի թուլությունները։ Նշածս մանրունքներում կարող ես թուլանալ, իսկ ընտանիքում` կնոջ, հարսի դերում, պիտի ներքուստ ուժեղ լինես, որ կարողանաս դիմակայել, կանգուն մնալ։ Չպիտի կորցնես տեսակիդ ուժեղությունը։

 

 

–18 տարեկանում սերը բերում է վարդագույն կյանք, իսկ ի՞նչ է բերում 30–ում։

 

–Իմ դեպքում բերեց ընտանիք ու ամուսնություն։

 

18 տարեկանում ինձ մոտ միշտ խնդիր էր անորոշությունը, թե ինչ է լինելու, լինելո՞ւ է, թե՞ ոչ, արդյոք ճիշտ ընտրություն եմ արել, արդյոք միասին ենք լինելու։ Այս տարիքում իմ սերն ինձ բերեց որոշակիություն, հարցերը կոնկրետ լուծելու ու պատասխաններ տալու ունակություն, ամրություն, կայունություն, պատասխանատվության զգացումը պինդ պահելու հմտություն։

 

–Երջանի՞կ ես։

 

–Իհարկե, շատ։

 

–Քո զգացմունքային դաշտում ի՞նչ է փոխվել։

 

–Առաջ ավելի էմոցիոնալ էի։ Շատ էի լաց լինում։ Արտաքուստ թվում է, թե ինձ ոչ ոք չի կարող նեղացնել, ես չեմ կարող արցունքներս ցույց տալ, բայց ես կարող էի հուզվել շատ փոքր բանից։ Այդ առումով չեմ փոխվել, սակայն հիմա ավելի հանգիստ եմ դարձել, ավելի կողմնորոշված եմ, գիտեմ` ինչ ունեմ և ինչ պիտի ունենամ։ Իմ ապագան փոքրիշատե երևում է ինձ։ Ես հիմա ստացել եմ իմ գլխավոր հարցի պատասխանը։ Ավելի խաղաղված ու ներդաշնակ եմ դարձել։ Հարսանիքի օրը բոլորը ծիծաղում էին վրաս. բոլորը վազվզում էին, ես հանգիստ էի, չէի լարվում։

 

 

–Մերի, կանանց մոտ մայրական բնազդը շատ ուժեղ է և որոշակի տարիքում գլուխ է բարձրացնում։ Մայրանալու մեծ ցանկություն ունե՞ս։

 

–Շատ։ Կար ժամանակ, երբ ես պատրաստ չէի մայր լինել, պատրաստ չէի այդքան մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա։ Արդեն մի քանի տարի է, երբ նույնիսկ իմ սերիալային երեխաների հետ եմ կապվում, նվերներ մատուցում։ «Առաջնորդներում» իմ երեխայի հետ մինչև հիմա կապ ունեմ, իր մայրիկն ինձ լուսանկարներ է ուղարկում։ Նկարահանումների ժամանակ գրկում էի երեխային ու մտածում` երանի Աստված ինձ էլ պարգևի այս հրաշքից։

 

Ես միշտ կարծել եմ, որ դա Աստծո կամքն է։ Երբ կուղարկի այդ հրաշքին, որին սպասում եմ և սիրում, կընդունենք իրեն։ Մենք ժամանակ չենք սահմանել։ Կարող ենք իր հետ էլ վայելել մեր նորաստեղծ ընտանիքի բարիքները։

 

–Քանի՞ երեխա եք ուզում ունենալ։

 

–Այդ մասին չեմ մտածում։ Հիմա միայն առաջնեկի մասին եմ մտածում։

 

Ի դեպ, շատ խոսակցություններ կային, որ շորը փորիկս էր փակում, արդեն բալիկի եմ սպասում և այլն։ Նման բան չկա։ Հասկանում եմ, որ երբ ամուսնանում ես, նույնիսկ, դրանից առաջ էլ մարդիկ արդեն մտածում են, որ նմանատիպ բան կարող է լինել ու այո, կարող էր լինել, բայց չկա։ Ես դեռ չեմ սպասում բալիկի։

 

 

–Մերի, ԱՄՆ տեղափոխվելուց հետո մի հարցազրույցում ասացիր, որ ամուսինդ չի ցանկանում, որ խաղաս սերիալներում, դու էլ չես ուզում հակառակվել։ Հիմա քո կյանքում  երջանիկ շրջան է, սակայն աշխատող մարդու մոտ որոշ ժամանակ անց առաջ է գալիս նորից աշխատելու ցանկությունը։ Հնարավո՞ր է կոմպրոմիսի գաք։

 

–Երբ ես Հայաստանում գիշեր–ցերեկ աշխատում էի, մտածում էի` կկարողանա՞մ մի օր հանգստանալ, ինձ թույլ տալ չաշխատել ու հանգիստ նստել։ Աստված ինձ տվեց այդ հնարավորությունը, այն էլ բոնուսի տեսքով` ես ոչ թե գործազուրկ եմ, այլևս պահանջված չեմ, այլ ամուսնացել եմ։ Երեկ ես երեկոյան 12–ին արդեն քնած էի, իսկ Հայաստանում 1-2–ից շուտ չէի քնում։ Հիմա ես հանգիստ կյանքի մեջ եմ, որն ինձ դուր է գալիս, հաճախ նախընտրում եմ տանը մնալ։ Իհարկե, գալիս է մի պահ, երբ շարունակելու ցանկություն ես ունենում, առավել ևս, երբ տեսնում ես քո արած ֆիլմերը, կարոտում ես։ Մինչև ամուսնությունը ես Վարդանին ասացի, որ ամուսնությունից հետո չեմ աշխատի, սակայն հիմա երկուսս եկել ենք այն մտքին, որ ես պետք է շարունակեմ և պահպանեմ իմ ստեղծածը, իմ անունը։ Ես կաշխատեմ, ուղղակի ոչ այդ մասշտաբով։ Եթե նկարահանվում ես սերիալում, չունես նկարահանման ռեժիմ, ժամ, գնում ես, չես գալիս։ Գուցե, որպես հաղորդավարուհի շարունակեմ ներկայանալ։

 

Ես հիմա միայն ինձ համար չեմ պատասխանատու։ Ես ապրում եմ մի ընտանիքում, որտեղ ինձ սպասում են։ Ես հարս եմ և չեմ կարող ժամերով թողնել ու գնալ։

 

–Խանդն ի՞նչ տեղ ունի ձեր հարաբերություններում։

 

–Ես էլ ամուսինս էլ խանդոտ ենք, ինչպես յուրաքանչյուր սիրող մարդ։

 

 

–Մերի, դեռ նշանդրեքիցդ հետո քննարկումներ ծավալվեցին, որ ապահոված ընտանիքից ես ամուսին ընտրել։

 

–Իմ ամուսինը մեծահարուստ է, որովհետև ունի ինձ:)

 

Արդեն մի քանի ամիս է` ԱՄՆում ես ապրում։ Ինչպե՞ս ես ադապտացել ամերիկյան կենսակերպին։

 

–Ես շատ հեշտ ադապտացող տեսակ եմ։ Ինձ որտեղ դնեն, կարող եմ ծաղկել, ապրել, ստեղծել։ Իմ երկրորդ ընտանիքն ինձ շատ է օգնում, որպեսզի կարողանամ շատ հեշտ հասնել այդ ամենին։ Նրանք այնքան շատ են ամեն ինչ անում, որ նույնիսկ կարիք չեմ ունենում ինչ–որ բան փնտրելու։ Միշտ կողքիս են։ Մեծահոգաբար են պատասխանում ամեն հարցիս, ինքս ինչ–որ բան անելու կարիք,  անգամ, չեմ ունենում։ Ես չեմ տեսնում այն դժվարությունները, որոնք մարդիկ ունենում են, երբ միայնակ գալիս են օտար երկիր ու սկսում կառուցել իրենց կյանքը։

 

Ամենաբարդը կարոտը հաղթահարելն է։ Դա ամենավատ բանն է, որը պարուրում է էստեղ գտնվող յուրաքանչյուր հայի։ Ամեն մանրուքը կարոտում ես։ Ես 30 տարի ապրել եմ Երևանում, հիմա ամեն ինչ թողել եմ ու եկել այստեղ։ Դա դժվար հաղթահարելի զգացողություն է։ Մամայիս եմ շատ կարոտում։ Բարեբախտաբար, հիմա նա իմ կողքին է։ Հարսանիքիս առթիվ եկել էր և կմնա մինչև հունվար։

 

 

 

Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են Քաղաքացու անունից պահանջներ ներկայացնելը վարչապետի հերթական մանիպուլյացիան է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանից Հայաստան բենզինը սկսեց «հոսել» Օվերչուկն իր հետ զգուշացումներ է բերել Երևան «Շիշ բռնողին» այլևս չի հաջողվի բռնել Փաշինյանի շիշը Փաշինյանն անցել է «ռուբիկոնը». Վերջին գրոհը եկեղեցու դեմ 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում, մասնակցելու եմ միասնականության ու համերաշխության ժամերգությանը. Մարիաննա Ղահրամանյան Աղոթենք համերաշխության և միասնականության համար. Անդրանիկ ԳևորգյանԱղոթենք ազգային համերաշխության համար. Ալիկ Սարգսյան Չենք տրվում սադրանքների. մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք. Գոհար Ղումաշյան16.00-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որդիաբար իմ խոնարհումն և աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն. Արեգա ՀովսեփյանԱղոթենք համերաշխության և միասնականության համար. «Մեր ձևով» Խրախուսանքները նոր ուժ ու եռանդ կարող են հանդիսանալ առաջիկա տարվա ընթացքում նոր մեդալների նվաճման համար․ Հովհաննես ԾառուկյանԻնժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ Մարդը պետք է լինի իրական արժեք այս երկրի համար․ Ցոլակ Ակոպյան Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում. Էդմոն Մարուքյան Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ»
Ամենադիտված