Մովսես Հակոբյանին այլընտրանք չմնաց
ՔաղաքականությունԱռաջին
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որը առերևույթ առնչվում է այդ պաշտոնում նրա գործունեության մեկ տարվան, բանակի կառավարմանը, սակայն իրականում հանդիսանում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջնորդության ճանաչում կամ հռչակում: Իհարկե, դե յուրե պաշտպանության նախարարն է գլխավորը պաշտպանական համակարգում, մյուս կողմից, սակայն, Գլխավոր շտաբի պետի «ենթակայացումը» թերևս այդքան էլ համարժեք չէ այդ պաշտոնից բխող տրամաբանությանը: Միևնույն ժամանակ անվիճելի է, որ բանակը չի կարող արդյունավետ կառավարվել նախարար-ԳՇ պետ հակադրության, այսպես ասած, անկառավարելիության պայմաններում: Եվ այդ տեսանկյունից, անշուշտ, հասկանալի ազդակ է, երբ ԳՇ պետը ընդունում է նախարարի առաջնորդությունը:
Այլ է խնդիրը, թե ինչո՞ւ է առաջանում այդպիսի անհրաժեշտություն, երբ շտաբի պետը պետք է հրապարակավ հայտարարի նախարարի առաջնորդության մասին, այսպես ասած՝ ճանաչի նրա գերակայությունը: Դա նշանակում է, որ եղել է այդ ամենի այսպես ասած կասկածի տեղիք: Ըստ այդմ, առկա է մյուս հարցը՝ այդ կասկածն առկա է հանրային և իշխանական համակարգի մտածողության մեջ, ելնելով, օրինակ, Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, «ոչ բանակային» կենսագրությունից, որ նա չի կարող ընկալելի լինել բանակում և, ըստ այդմ, չի կարող կառավարել բանակը, թե՞ կասկածի տեղիք տվել է հենց Մովսես Հակոբյանը, կամ նրա գլխավորությամբ զինուժի բարձրագույն հրամկազմի որոշակի շերտ կամ խումբ, առաջացնելով այսպես ասած ներքին սաբոտաժի կասկածներ, և այժմ Հակոբյանը ստիպված է հատկապես Հայկազ Բաղմանյանի հեռացումից հետո հանդես գալ իր հանդեպ կասկածները ցրող հայտարարություններով, այսպես ասած հաջորդը չլինելու համար: Կամ էլ Մովսես Հակոբյանը ցրում է հանրային կասկածները, միաժամանակ նաև ազդակ տալիս զինուժի այն շերտին, որը Վիգեն Սարգսյանի հանդեպ վերաբերմունքը պայմանավորելու է նրա՝ այսպես ասած բանակից չլինելու հանգամանքով:
շարունակությունը՝ կայքում