Էշին բռնաբարած և սպանած երիտասարդը դատարանում հայտնել է, որ ամաչում է աղջիկներից
ԱշխարհՔենիացի 20-ամյա Նաֆտալի Մուրիտին ձերբակալվել է ոստիկանության կողմից Մուտատինի գյուղի բնակիչների բողոքների հիման վրա։ Տղան բռնաբարել է տեղի եկեղեցու մոտ կապված ավանակին, ինչի հետևանքով կենդանին սատկել է։
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ հղում անելով տեղի աղբյուրներին, ավանակը սատկել է հոգնածությունից՝ սեռական ակտից անմիջապես հետո։ Տեղի բնակիչները հաստատում են, որ ավելի վաղ տեսել էին, թե ինչպես է տղան կապել կենդանուն ծառից։
Ձերբակալվածը, ով կտրականապես հերքում է իր կապն ավանակի հետ, հանդես է եկել դատարանում՝ հայտարարելով, որ շատ է ամաչում կանանց հետ շփումից։
Ներկայում տղային գրավի դիմաց ազատ են արձակել։ Նրա գործով հաջորդ լսումը կկայանա դեկտեմբերի 13-ին։ Թե ինչ պատիժ է սպասվում երիտասարդին, հայտնի չէ։