Ինչու է Վարպետյանի մուտքն արգելված Հայաստան
ՀասարակությունՖրանսիայի քաղաքացի, հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, որպեսզի իրեն ՀՀ տարածքում անցանկալի անձ ճանաչելու հիմքերը վերացվեն, և ինքը կարողանա հանգիստ մուտք գործել Հայաստան։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարպետյանը։ Վերջինս «Էություն» միաբանության նախագահն է։ Այդ կառույցը հիմնել է հենց Վարպետյանը։
Նշենք, որ արդեն 15 տարի է՝ արգելված է Վարպետյանի մուտքը Հայաստան՝ իրեն անհասկանալի պատճառներով։ Սկսած 2008 թվականի հունվարից Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ: Մի քանի անգամ «Հետք» էլեկտրոնային պարբերականը, վերջին շրջանում նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրավոր դիմել է ԱԱԾ-ին՝ պարզելու, թե ինչու թույլ չեն տալիս Վարպետյանին մուտք գործել Հայաստան։ Որպես պատասխան՝ ԱԱԾ-ն նշել է, որ Վարպետյանը Հայաստանի ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում։ «Բոլորովին վերջերս Արթուր Սաքունցի գրասենյակը դիմեց, որին պատասխանել են, որ ես ֆաշիստ նացիոնալիստ եմ, արիական նացիստ եմ։ Նշել էին նաև, որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ ես հանդիսանում եմ այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է։ Այդպիսի հիմար պատճառաբանություն են ներկայացրել, որից հետո Սաքունցի գրասենյակն է նախաձեռնել դիմել Վարչական դատարան։ Գործը վարույթ է ընդունվել, և դեկտեմբերի 18-ին նիստ է նշանակված»,-ասաց Վարպետյանը։
շարունակությունը՝ կայքում