Հայերեն


Ինչպե՞ս սովորել երբեք չզայրանալ. խորհուրդներ նյարդակենսաբանի կողմից

Հասարակություն

Պատկերացրեք այսպիսի տեսարան: Դուք քիթ քթի կանգնած եք մի մարդու դիմաց, ով տառացիորեն եռում է զայրույթից ու գոռում ձեզ վրա, և ամենը, ինչ դուք ուզում եք անել, նրան նույն կերպ պատասխանելն է: Խնդիրը միայն այն է, որ այդպիսով դուք ոչ մի կերպ չեք շտկի իրավիճակը:

Եվ ուրեմն, ինչպե՞ս քեզ հավաքես ու զերծ մնաս պոռթկալուց: Երկու ճանապարհ կա, և միայն մեկն է ճիշտ: Փորձենք, ուրեմն, հասկանալ՝ ինչպե՞ս զսպել զայրույթը, որտե՞ղ է հիմնական սխալը, և ինչպե՞ս այն ուղղել՝ դրանով իսկ երջանկացնելով ոչ միայն ինքդ քեզ, այլև շրջապատողներին:

Կատաղությունը զսպելը միանշանակ վատ գաղափար է

Այս դեպքում դուք պարզապես ատամների արանքից շպրտում եք, որ ամեն ինչ կարգին է, և փորձում եք շարունակել գործերով զբաղվել: Լավ նորությունն այն է, որ այսպիսի վարքագիծն իսկապես թաքցնում է կատաղությունը, բայց միայն շրջապատի աչքից. Ձեր իսկ էմոցիաները միայն ուժեղանում են դրանք ճնշելու փորձերից:

Օլիվեր Բրուքմանի «Անտիդոդ» գրքում նկարագրված են մի քանի փորձեր, որոնք հաստատում են, որ իրենց զգացմունքները թաքցնող մարդիկ դրանք ավելի ուժեղ ու երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն ամաչում դրանք արտահայտել: Եթե դուք փորձում եք զսպել արցունքները, դրանք չեն անհետանում, իսկ փղձկալու ու արտասվելու ցանկությունն ուժեղանում է:

Ի՞նչ է կատարվում մեր գլխում, երբ մենք փորձում ենք ճնշել կատաղության պոռթկումը, իսկ այնտեղ իսկական փոթորիկ է: Դուք դադարում եք դրական էմոցիաներ ունենալ, բայց չեք դադարում նեգատիվը զգալ: Ձեր ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է էմոցիաների համար, սկսում է աշխատել չափից առավել:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ էմոցիաներն ինքներդ եք ճնշում, իսկ դրանից վատ է զգում նաև ձեր զրուցակիցը: Հենց որ դուք սկսում եք զսպել ձեր կատաղությունը, ձեր զրուցակցի արյան զարկերակային ճնշումը սկսում է թռչկոտել, ինչն աստիճանաբար դառնում է ձեր նկատմամբ կայուն անհանդուրժողականություն: Եթե դուք ստիպված եք երկարատև շփում ունենալ, կա հավանականություն, որ դրանք հարթ չեն ընթանալու, և դա դժվար թե ուրախալի փաստ լինի:

Բացի ամեն ինչից, սեփական էմոցիաները ճնշելը պահանջում է որոշակի կամային ջանքեր, իսկ ուժերը, ինչպես հայտնի է, ավարտվելու սովորություն ունեն: Հենց այդ պատճառով էլ իրենց էմոցիաները հաճախակի զսպող մարդիկ ավելի հաճախ են ընկնում այնպիսի իրավիճակների մեջ, երբ զայրացած ժամանակ ասվածի համար հետագայում ստիպված ես լինում զղջալ:

Ինչ-որ մեկը հիմա կասի, թե ահա՜, ես այդպես էլ գիտեի: Եթե չի կարելի զսպել կատաղությունը, ուրեմն պետք է այն թափել շրջապատողների վրա: Եվ դա նույնպես սխալ մոտեցում է:

Չարժե թույլ տալ, որ զայրույթը դուրս պոռթկա

Եվ ահա դուք պոռթկացիք և ձեր ողջ բարկությունը թափեցիք այլոց վրա: Լավագույն մտահղացումը չէ, հավատացեք: Սա միայն ուժեղացնում է էմոցիոնալ պայթյունը: Կառուցողական կերպով դժգոհությունն արտահայտել, իհարկե, կարելի է, բայց բարկությունը զրուցակցի վրա թափել չարժե, քանզի այն ձնագնդու նման՝ ամեն ասված բառի հետ մեծանում է:

Ուրեմն ի՞նչը կարող է օգնել այդ դեպքում: Կարելի է փորձել ցրվել, բայց արդյո՞ք դա կօգնի: Վստահաբար, այո, կօգնի: Ձեր ուղեղի էներգետիկ ռեսուրսները սահմանափակ են, այնպես որ, եթե դուք ձեր ուշադրությունը կենտրոնացնեք այլ բաների վրա, ուղեղն արդեն չի կարող բևեռվել տհաճ իրավիճակների մասին շարունակաբար և անօգուտ մտածելու վրա: Իհարկե, շատ դժվար է ցրվելը, կատաղության պահին այլ բանի մասին մտածելը, սակայն կա մեկ եղանակ՝

Վերագնահատում

Եվս մեկ անգամ մանրամասն պատկերացնենք իրավիճակը: Ինչ-որ մեկը, ձեզնից մի քանի սանտիմետր այն կողմ կանգնած, գոռում է ձեզ վրա, ընդ որում, իզուր: Դուք շատ եք ուզում պատասխանել նույն կերպ և անգամ գլխին մի բան տալ:

Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ այդ մարդը երեկ մորն է կորցրել կամ ծանր ամուսնալուծության շրջան է ապրում, իսկ միգուցե երեկ նրանից խլել են իր երեխաների նկատմամբ իրավունքները: Հավատացեք, որ, եթե իմանայիք, թերևս, այնքան էլ սրտին մոտ չէիք ընդունի նրա վարքագիծը, իսկ հնարավոր է, որ նույնիսկ կիսեիք նրա ցավն ու վիշտը: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ:

Պարզապես նախապատմությունը փոխեց իրավիճակի նկատմամբ ձեր վերաբերմունքը: Հաջորդ անգամ նմանատիպ իրավիճակում դուք ինքներդ ձեզ կասեք՝ ես կապ չունեմ, պարզապես նա այսօր վատ տրամադրություն ունի: Հենց որ դուք փոխում եք ձեր վերաբերմունքն իրավիճակի վերաբերյալ, ուղեղը ձեր էմոցիաները վերակարգավորում է: Այսպիսով, եթե դուք ինքներդ ձեզ ասեք, որ ձեր զրուցակցի մոտ պարզապես վատ օր է, ձեր պատկերացումն իրականության մասին կփոխվի, և նեգատիվ էմոցիաները դուրս կշպրտվեն պոզիտիվ էմոցիաների կողմից:

Արդյունքը երկար սպասեցնել չի տա: Այսպես վարվելով՝ դուք ավելի շատ ընկերներ կունենաք: Ավելին, այս մեթոդը ձեզ կօգնի ազատվել կատաղությունից՝ ոչ այն ձեր մեջ ճնշելով, և ոչ էլ շրջապատի վրա այն թափելով: Դուք այլևս ստիպված չեք լինի ափսոսել տաք գլխով ասված բառերի համար:

Ի՞նչ ունենք արդյունքում

Կատաղությունից ազատվելու համար պետք է՝

չճնշել այն, քանի որ միգուցե շրջապատողները չեն տեսնում դրա դրսևորումները, սակայն շատ լավ զգում են ձեր վիճակը, և հարաբերությունները, միևնույն է, փչանում են:
զայրույթի պոռթկումները շրջապատող անձանց վրա չտարածել: Ձեր դժգոհության պատճառները ձևակերպեք հանգիստ և կառուցողական, սակայն՝ ոչ գոռալով: Դրանից ավելի շատ ձեզ համար է վատ լինում:
վերագնահատեք իրավիճակը՝ պարզապես ինքներդ ձեզ ասելով, թե միգուցե ձեր զրուցակիցն այսօր վատ օր է ունեցել, և ես նրա վատ տրամադրության հետ կապ չունեմ: Եվ, թերևս, քիչ չէ հավանականությունը, որ այդ ժամանակ դուք նրա նկատմամբ վշտակցության զգացողություն կունենաք ու կհասկանաք:
Այժմ լավ փոխհարաբերություններ պահպանելու ճանապարհին՝ վերջին քայլն է մնում՝ ներել: Եվ դա հենց ձեզ է պետք, այլ ոչ թե՝ ձեր զրուցակցին: Հիշեք հին ասացվածքը՝ հիշաչար լինելը նույնն է, ինչ՝ եթե ինքդ թույն խմես՝ մտածելով, թե մեռնելու է ուրիշ մեկը:

 

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված