Մեսսին անկեղծացել է
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ փորձ ձեռք բերելուց հետո սկսում ես հասկանալ մարզիչների որոշ որոշումներ:
Վերջին շրջանում կային խաղեր, որոնցում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արգենտինացուն չէր ընդգրկում թիմի մեկնարկային կազմում:
«Հասկացել եմ, որ մրցաշրջանը երկար է և տարվա ընթացքում լինում են պահեր, որոնք ավելի լարված են ընթանում: Անցնում են տարիներ, և մարմնիդ վրա սկսում է ազդել բազմաթիվ հանդիպումների բեռը:
Արդյունքում գիտակցեցի, որ երբեմն ավելի լավ է դաշտ դուրս չգալ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «TyC Sports»-ը: