Մանրամասներ 30-ամյա աղջկա ինքնասպանությունից
ԱմենաընթերցվածԵրեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործած 30-ամյա Անի Սարգսյանին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել: NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմել են, որ ինքնասպանություն գործելու պահին աղջիկը տանը մենակ չի եղել, նրա եղբայրը տան հյուրասենյակում է եղել, իսկ մայրը մի քանի րոպեով դուրս է եկել տնից ու շուտ վերադարձել:
Հարեւանները պատմեցին, որ Անին մասնագիտությամբ դեղագործ է եղել՝ կրթված եւ համեստ աղջիկ, նա երկար ժամանակ մի տղայի հետ է ընկերություն արել, որը մի քանի ամիս առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:
Երեւանի Արշակունյաց պողոտայի 51-շենքի բնակարանում Անին բնակվել է իր երկու եղբայների եւ ծնողների հետ: