Ինչպես են վերականգնել գազանանոցում առյուծի կողմից հոշոտված տղայի ձեռքը
ՀասարակությունՊլաստիկ և միկրո վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես երկու տարի առաջ Կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է կերակրողի վրա և հոշոտել նրա ձեռքը:
«Առաջին օրվանից կերակրել է առյուծին, մտածել է շուտ կերը լցնի, դուրս գա, առյուծն այդ պահին հարձակվել ու թևն այնպես է հոշոտել, որ սնուցում ընդհանրապես չկար»: Վիրաբույժ խոսքով` տղային շոկային վիճակում հասցրել են հիվանդանոց:
«Վերին վերջույթն ամբողջությամբ հոշոտել էր, տղային շոկային վիճակում բերեցին մեզ մոտ, անմիջապես հակաշոկային միջոցառումներ ձեռնարկեցինք` ցավազրկում և այլն, պատրաստեցինք վիրահատության: Անոթները լրիվ վնասված էին, վերին վերջույթի սնուցում բացարձակապես չկար, անոթային վիրաբույժ հրավիրեցինք, բացեց անոթի լուսանցքը, մենք վերականգնեցինք մկանները, սնուցումը վերականգնվեց: Հիմա թևը լիարժեք ծառայում է»,- նշեց վիրաբույժը:
մանրամասն՝ կայքում