Մոուրինյոն որոշում է կայացրել Մխիթարյանի պահով
ԱմենաընթերցվածԻտալական մամալում տարածված տեղեկությունների համաձայն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն հունվարին կարող է համալրել Միլանի «Ինտերի» շարքերը:
Նշվում է, որ Մոուրինյոն ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Ժոաո Մարույին, նրա փոխարեն առաջարկելով իսպանացի Խուան Մատային` գումարած հավելավճար:
Իտալական կողմը սակայն Մատային փոխարեն պահանջում է Մխիթարյանին և դեմ չի լինի, որ հավելավճարի փոխարեն ստանա նաև Մատային:
Futaa պարբերականի աղբյուրների համաձայն Մոուրինյոն արդեն հունվարին պատրաստ է Մխիթարյանին տրամադրել «Ինտերին»: