Հարևանուհին սպանել է հղի ուսանողուհուն և երեխային հանել արգանդից (լուսանկարներ)
ԱշխարհՀղի 18-ամյա բրազիլուհի Գաբրիել Բարսելուշ Սիլվա հղիության 8-րդ ամսում էր: Իր ողբերգական մահից մեկ օր առաջ նա լուսանկար էր հրապարակել սոցկայքերում՝ ցուցադրելով փորիկը և գրելով. «Ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ»: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Այս պատմությունը ցնցել է ոչ միայն իր քաղաքի բնակիչներին, այլև ողջ Բրազիլիային:
Նա ամեն ամիս լուսանկար էր հրապարակում կիսամերկ փորիկով և կիսվում իր տպավորություններով ֆեյսբուքյան էջում:
Նրա երջանկությանը մի քանի ամիս նախանձում էր 38-ամյա հարևանուհին: Վերջերս նա կորցրել էր իր երեխային, այդ ժամանակ նրա 34-ամյա սիրելին սպառնացել էր, որ եթե նա երեխա չունենա, ինքը կթողնի կնոջը: Կինը ուժեղ քնաբեր է տվել Գաբրիելին, կեսարյան հատում կատարել և վերցրել երեխային: Հետո կնոջը խեղդել է:
Այժմ նա ձերբակալվել է և խոստովանել իր մեղքը: