Ավրաամ Ռուսոն խոսել է ընտանիքը լքելու եւ կնոջը դավաճանելու մասին (տեսանյութ)
LifeԱվրաամ Ռուսոյի եւ նրա կնոջ՝ Մորելայի անվան շուրջ քննարկումները չեն դադարում: Երեկ երգիչը հյուրընկալվել է «На самом деле» թոք շոուին, որտեղ էլ ավելի է բորբոքել կրքերը:
Երգիչը նշել է, որ կվերադառնա ընտանիք միայն այն դեպքում, եթե կինը վաճառի ԱՄՆ-ում գտնվող իրենց հսկայական առանձնատունը, որը, Ավրաամի խոսքով, նա ի վիճակի չէ պահել:
Նա նաեւ խոսոտվանել է, որ մի քանի անգամ դավաճանել է կնոջը, բայց եւ նշել, որ դեռ զգացմունքներ ունի նրա հանդեպ եւ ցանկանում է ընտանիք վերադառնալ:
Նշենք, որ աշնանը Ավրաամ Ռուսոն Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ժամանակ խոստովանել է, որ 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է իր կնոջից՝ Մորելայից։ Ամուսինները երկու դուստր ունեն՝ Էմանուելան ու Ավեմարիան։