3 արտահայտություն, որ խամրեցնում են ձեր հմայքը
LifeԱյս 3 արտահայտություները կստիպեն Ձեր զրուցակցին մոռանալ, որ իր առջև գրավիչ մարդ է կանգնած։
Ես այդքան էլ լավը չեմ․․․
Շրջապատում ինչ որ անկեկդոտ պատմելուց առաջ պարտադիր չէ նախադասությունը սկսել «ես այդքան էլ լավ չեմ անեկդոտներ պատմում» արտահայտությամբ։
Դու երբեք․․․ դու միշտ․․․․
Ընկերոջը կամ ամուսնուն «դու երբեք ինձ չես լսում», կամ «դու միշտ նույն բանն ես անում» ասելուց առաջ պետք է մտածել և ավելի լավ արտահայտություններ ընտրել։ Այս բառերը նրա մոտ պաշտպանական բնազդ են առաջացնում և ձեր խոսակցությունը այդպես էլ ցանկալի ընթացք չի ունենա։
Չարժի․․․
Երբ դուք ինչ որ մեկին օգնում եք, հետո նա Ձեզ շնորհակալություն է հայտնում, մի շտապեք պատասկանել «Չարժի»։
Չէ որ Դուք ջանք եք գործադրել դրա համար, ավելի լավ է պատասխանեք «խնդրեմ» կամ էլ «հաճելի է օգնել»։