«Ամոթ ա, էս մարդը մեզ խայտառակում ա». մարտունեցիք պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը
Հասարակություն«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել: Նշենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե՝ էժան: Մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղինակները պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաև բոլոր մարտունեցիներին. «Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա, եթերներից չի իջնում իր խայտառակ հայտարարություններով»»: