Հայերեն

«Ո՞ւմ է պետք կինն առանց սեքսուալության». Իննա Խոջամիրյան

Life

 

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի, հոգեբան Իննա Խոջամիրյանը: Նա ոչ միայն խոսել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ այժմ նկարահանվում է, այլեւ պատմել է նոր ֆոտոշարքի մասին:

-Իննա, «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում մարդիկ Ձեզ նորովի բացահայտեցին: Ինչպե՞ս կգնահատեք այստեղ Ձեր աշխատանքը:

- Տրամադրվածությունը թե նախագծի սկզբին, թե հիմա՝ մի քանի ամիս անց, նույնն է։ Չեմ բացառում, հուզական ու մասնագիտական այրման պահեր եղել են, բայց դա տրամաբանական է ու տանելի։ Հերոսուհու ուսերին միշտ էլ մի ամբողջ նախագծի ծանրություն կա, որը պատվով պետք է տանել մինչև վերջին նկարահանման օրը։ Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է. անընդհատ աշխատում եմ թե՛ Էլենի վրա, թե՛ իմ։

- Այստեղ մարմնավորում եք Ձեզնից բավականին փոքր աղջկա: Տարիքային տարբերությամբ խաղալը դժվար չէ՞:

- Սա առաջին անգամն է, որ մարմնավորում եմ ինձնից փոքր, այն էլ դեռատի աղջկա։ Դեռահասության ճգնաժամն ամենաբարդ շրջափուլերից է կյանքում։ Նրանք ագրեսիվ են, դյուրագրգիռ, անկայուն, էմոցիոնալ, խոցելի... Այս ամենն այնպես պետք է արտահայտել կերպարում, որ և պատանեկան համն ու հոտը պահպանվի, և միևնույն ժամանակ մանկական չդառնա։ Այս հարցում հոգեբանի մասնագիտությունն ինձ ավելի քան օգնում է։

- Իննա, հիմա, ասես, Ձեր աստեղային ժամն է: Վստահ եմ` ավելի են շատացել երկրպագուները: Մեծ ճանաչում ձեռք բերելու լավ ու վատ կողմերը որո՞նք են:

-Ճանաչումն այնքա՜ն հարաբերական երևույթ է: Այն սուբյեկտիվ բնույթ ունի...Մի տեղ կարող են քեզ ընդհանրապես չճանաչել, մյուս տեղում մեծ ճանաչում ունենաս։ Մեր աշխատանքն ուղիղ առնչություն ունի հանրության հետ, այս ասպարեզ ոտք դնելիս պիտի գիտակցես հետևանքները, իսկ եթե գիտակցում ես՝ ճանաչումը քո աչքին բացասական կողմ հնարավորինս պիտի չունենա։ Ամեն դեպքում, այն մարդկանց, ում շրջանում հասցրել եմ ճանաչում ձեռք բերել, ովքեր ինձ հետևում են, գրում ու ոգեշնչում են, նույնիսկ բացասական արձագանքներ են թողնում՝ բոլորին մեկ առ մեկ սիրում եմ։ Նրանք օգնում են ինձ աճել, աշխատել, չթուլանալ:

- Յուրաքանչյուր աշխատանք ունի իր նպատակը, որն է «էլենի օրագրի» գլխավոր նպատակն ու մեսիջը:

- Թե ինչ նպատակ ու մեսիջ ունի հեռուստանախագիծը, ամենահստակը կարող է սցենարի հեղինակը պատասխանել։ Իմ պատկերացմամբ` այն ներկայիս դպրոցական կյանքի ամենաօրգանիկ արտացոլումն է, որ կարող էր լինել։ Ըդգծուն կերպով ցուցադրվում են տարբեր խավերի բախումը դեռահաս տարիքում, ավագ դպրոցների ներքին աժիոտաժն ու, իհարկե  դեռահասների հոգեվիճակն ու ապրումները կյանքի համապատասխան փուլում։

-Օրերս ներկայացրիք Ձեր նոր ֆոտոշարքը: Նախ՝ կխնդրեմ պատմել, թե ինչպե՞ս կայացավ Ձեր ու Արվին Քոչարյանի համագործակցությունը:

-Ֆոտոշարքի առաջարկն Արվինի կողմից ստացվեց։ Նրա ձեռագիրն, ինչ խոսք, առանձնահատուկ է։ Արվինի աշխատանքը մեծապես արվեստ է. դա պարզապես լավ լուսավորություն, որակյալ տեսախցիկ և հարմար հագուստի հավաք չէ: Համագործակցության միտում վաղուց ունեի. նրա առաջարկն ու իմ մտադրությունը զուգադիպեցին։

- Ֆոտոշարքում մի քանի կերպարներով եք ներկայացել: Ի՞նչ սկզբունքներով եք ընտրել դրանք եւ այս հարցում ինչի՞ վրա եք շեշտը դրել:

- Կերպարներ ստանալու հարցում ճկուն երևակայություն է պետք, որն Արվինն, անխոս, ունի։ Կերպարներից երկուսը մեր համատեղ որոշման հիման վրա ստացանք։ Մնացածը նա արեց տեղում. սուր աչք ունեցողի համար րոպեներն էլ բավական են հասկանալու համար՝ ինչ կարելի է քեզնից ստանալ, որը կլինի գրագետի և գեղեցիկի սահմաններում։ Ֆոտոշարքի շեշտը դրված էր բոլորովին ուրիշ Իննա ստանալու վրա. կարծում եմ` դա ավելի քան ստացված կարելի է համարել։

-Ֆոտոշարքից հետո շատերի աչքից չվրիպեց հատկապես այն լուսանկարները, որտեղ գեցեցիկ եւ առանց գռեհկության սեքսուալ կերպարով եք: Այս հարցում մեր հանրությունը չափից ավելի խիստ է ու քննադատ: Ի՞նչ կարծիքներ են հասել Ձեզ նկարների վերաբերյալ:

- Ում է պետք կինն առանց կանացիության և սեքսուալության։ Տևական ժամանակ է, ինչ իմ օրվա մեծ մասը դպրոցական աղջկա կենսակերպով է անցնում։ Փոքրիկ շտրիխ է պետք ժամանակ առ ժամանակ, որը կընդգծի քո մութ կողմերը։ Համաձայն եմ` համարձակ տարրեր պարունակող լուսանկարներ կան, որոնք, իհարկե, չեն վրիպել հանրության աչքից։ Հետևողական եմ բոլոր կարծիքների հանդեպ՝ թե դրական, թե բացասական, սակայն ուրախությամբ պիտի նշեմ, որ արձագանքների ճնշող մեծամասնությունը դրական է: Ինչպես եւ մենք փորձեցինք վուլգարը բացառել գեղեցիկի ֆոնին, ճիշտ այդպես էլ դա ընկալվեց:

 

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված