Հայերեն


«Նա պետք է ինձ սիրի` իմ թերություններով նաև». Սիսիան Սեփանյանն անկեղծացել է

Life
 

 

 

Թեհրանից Հայաստան ժամանած երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանին միանգամից նկատեցին և՛ հայ ռեժիսորները, և՛ հայ հանդիսատեսը: Երիտասարդ դերասանը մինչև 19 տարեկանն ապրել է Թեհրանում, դերասանի մասնագիտությունը ձեռք է բերել այնտեղ՝ ավարտել «7-րդ արվեստ» դերասանական ինստիտուտ-քոլեջը: Այնուհետև տեղափոխվել է Երևան, որտեղ որոշել է ձեռք բերել երկրորդ մասնագիտություն: Tert.am Life-ի հետ զրույցում Սիսիանը պատմեց Թեհրանից Երևան տեղափոխվելու, այստեղ ունեցած դժվարությունների և ապագայի ծրագրերի մասին։

 

- Սիսիան, առաջին մասնագիտությամբ դերասան եք: Ինչո՞ւ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը: Ձեր ընտանիքում դերասաններ կա՞ն։

 

- Մեր ընտանիքում և նախնիների մեջ ոչ մի դերասան չի եղել: Ես մանուկ հասակից ներգրավված եմ եղել թատերական խմբերում, ասմունքել եմ: Մոտ 6 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի ասմունքի մրցույթի և գրավեցի առաջին տեղը: Հայրս շատ լավ ասմունքող է, իրենից ոգեշնչված սկսեցի ասմունքել և մեջս սեր առաջացավ դեպի պոեզիան: Ավելի քան 3 տարի ասմունքի փառատոնների մասնակցելուց հետո իրանահայ ռեժիսորներից մեկն ինձ նկատեց և հրավիրեց իր թատերախումբ: Այստեղից սկսվեց իմ, այսպես ասած, թատերական կյանքը: Առաջին դերս եղել է գլխավոր կերպարը՝ խաղացել եմ «Սուտլիկ որսկանը» ներկայացման մեջ: Սովորելուս տարիներին նկարահանվել եմ ուսանողական գործերում՝ կարճամետրաժ ֆիլմերում: Բազմաթիվ ներկայացումներում եմ ներգրավված եղել: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, մեկ տարի ոչ մի տեղ չեմ նկարահանվել: Մի-երկու ներկայացման մեջ եմ խաղացել: Եղել եմ Պետական համալսարանի թատերախմբում: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ եմ հանդես եկել, որը «Արտ Ֆեստ» փառատոնում արժանացավ «Լավագույն բեմադրություն» մրցանակին:

 

 

- Ընտանիքո՞վ եք տեղափոխվել Հայաստան: Հայ հասարակությանն ինտեգրվելը հե՞շտ էր:

 

- Այո, ընտանիքով, տեղափոխության խթանը հայրս էր: Նրա մոտ միշտ կար այստեղ ապրելու ցանկություն:

 

Մոտ 5-6 ամիս դժվար էր ինտեգրվել նոր համայնքին, հասարակությանը, որովհետև այստեղ չունեի ընկերներ: Դժվար էր. այն հասարակությունը, ընկերական շրջապատը, որտեղ ես մեծացել էի, այստեղ չկային, բայց, գրեթե կես տարի հետո հաղթահարեցի այդ դժվարությունները: Ես շուտ եմ հարմարվում: Չէի ասի՝ հայ հասարակությանն ինտեգրվելը հեշտ է, դժվար է: Թեհրանում հայրենիքից հեռու ես, և հայրենասիրությունն այլ արժեք է: Այստեղ գալով նոր հասկացա, թե հայրենասիրությունն ինչ է: Դա արտասահմանում հայրենասիրություն քարոզելը չէ: Հայրենասիրությունը դրսում ապրող հայերի վերադարձն է, նրանց գործունեությունը՝ ի նպաստ իրենց երկրի զարգացման, ժողովրդի հոգսերի թեթևացման: Եթե ամեն մեկս մեզ վրա վերցնենք ինչ-որ դժվարություն, ամեն ինչ այլ կերպ կլինի:

 

- Մինչ այստեղ մշտական բնակության տեղափոխվելը՝ Հայաստանում երբևէ եղե՞լ եք:

 

- Արձակուրդներին եմ մի քանի անգամ եկել:

 

- Ինչպես նշեցիք, Ձեզ ոգեշնչողը եղել է Ձեր հայրը: Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեն ծնողներդ:

 

- Թեև ինձ ոգեշնչողը հայրս է եղել, նա շատ էր ուզում, որ այլ մասնագիտություն ունենամ: Բայց երբ տեսավ, որ այս բնագավառում հաջողությունների եմ հասնում, ինքն էլ համոզվեց, որ իրոք ես ասելիք ունեմ այս ոլորտում: Հայրս գրականագետ, լուսանկարիչ է, այս պահին բիզնեսով է զբաղվում, իսկ մայրս տնային տնտեսուհի է:

 

 

- Արևելագիտության ֆակուլտետ եք ընդունվել, սովորում եք 3-րդ կուրսում: Կարելի է ասել, Ձեր երկու մասնագիտություններն անհամատեղելի են: Ինչո՞ւ որոշեցիք որպես երկրորդ մասնագիտություն հենց դա ընտրել:

 

- Անհամատեղելի չեն, Սունդուկյանն էլ է եղել դերասան, թուրքագետ: Հայրս էր ցանկանում, որ ես սովորեմ այս բաժնում: Բոլորս գիտենք, որ մեր երկրում դերասանի աշխատանքը ոչ այնքան կայուն  աշխատանք է: Այսինքն՝ հնարավոր է՝ մի քանի տարի բարձունքում լինես, այնուհետև ոչ մի առաջարկ չստանաս, իսկ թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել չես կարող: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, հայրս խորհուրդ տվեց դիվանագետի կամ նման մի այլ մասնագիտություն ձեռք բերել:

 

- Այսինքն՝ ապագայում կարո՞ղ ենք տեսնել դիվանագետ Սիսիանին:

 

- Այո, չի բացառվում, բայց ես իմ կյանքն առանց թատրոնի, դերասանության չեմ պատկերացնում: Որ բնագավառում լինեմ, միևնույն է, դերասանություն անելու եմ:

 

- Այս պահին, բացի հեռուստասերիալում նկարահանվելուց, որևէ թատերական ներկայացման մեջ ներգրավվա՞ծ եք:

 

- Կոնկրետ որևէ թատրոնի խաղացանկային ներկայացման մեջ ներգրավված չեմ, բայց աշխատում եմ երիտասարդ ռեժիսորներից մի քանիսի հետ, հիմա Պետական համալսարանի թատերական խմբի հետ աշխատում ենք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզների» մոտիվներով գրված ներկայացման վրա:

 

 

- Թատրոնը և կինոն տարբեր աշխարհներ են: Դուք Ձեզ ավելի շատ թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան եք համարում:

 

- Դրանք այնքան տարբեր աշխարհներ են, որ համեմատել անգամ չի կարելի: Ընդհանրապես, կարծում եմ, դերասանը թատրոնի մարդ է: Ինչքան էլ ինքը կինոյում հաջողված դերասան լինի՝ առանց թատրոն չի կարող: Թատրոնը դերասանի տարերքն է: Կարող է դերասանը թատերական ներկայացման մեջ ներգրավված չլինել, բայց տանն էտյուդներ անի: Թատրոնով դերասանն աճում է: Կինոյում՝ հատկապես սերիալում, դու հնարավորություն չունես քո դերասանական արվեստը զարգացնելու: Թատրոնը կենդանի շունչ է: Այն, թե իբր թատրոնը մեռնում է, ճիշտ չէ: Հանդիսատեսը միշտ է ունենալու թատրոնի կարիքը: Այն էմոցիաները, որոնք ստանում ես ներկայացումից հետո, էկրանից ստանալ չես կարող:

 

- Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց «Օտարը» հեռուստասերիալից: Դուք միանգամից երկու սերիալներում մարմնավորեցիք գլխավոր հերոսի կերպարը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

 

- Ինձ թվում է՝ հաջողության գրավականն աշխատասիրությունն է: Էկրանից երևում է՝ մարդ ինչքան է սիրում, հարգում իր մասնագիտությունը, ինչպես է աշխատել իր վրա: Ես միշտ փորձել եմ ինձ մաքսիմալ նվիրել դրան: Ինձ թվում է՝ հենց սա է հաջողության գրավականը՝ նվիրվածությունը մասնագիտությանը: Եթե դու դերասան ես, պետք է ընկալես դա: Բոլոր արվեստագետները չէ, որ հարգում են իրենց մասնագիտությունը: Սիրում եմ, երբ արածիս արդյունքը մաքսիմալ լավն է լինում:

 

 

- Առաջին անգամ նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս ստացաք:

 

- Շատ պատահական. մի հոլովակում էի նկարահանվել, այդտեղից հետաքրքրվել էին ինձնով: Սկզբում չէի ուզում ընդունել առաջարկը, հետո, երբ իմացա, որ մարմնավորելու եմ գլխավոր հերոսին, այդ հանգամանքը ինձ ներշնչեց ընդունել այն։ Ի վերջո, եթե մարդիկ վստահել են ինձ այդ ծանր գործը, ուրեմն, իրոք, նրանք ինչ-որ բան են զգացել:

 

- Իսկ ինչո՞ւ չէիք ուզում ընդունել առաջարկը:

 

- Ճիշտն ասած՝ սերիալային դաշտից այդքան էլ գոհ չէի: Բայց երբ աշխատեցի մեր թիմի հետ, զգացի, որ իրոք պրոֆեսիոնալ թիմ, աշխատակազմ լինում է։ Շատ ջերմ մթնոլորտ է։ Սցենարը շատ լավն է, բեմադրող ռեժիսորը՝ նույնպես, դերասանական կազմն էլ հաջող է ընտրված: Պրոֆեսիոնալ դերասանների՝ Դավիթ Հակոբյանի, Նելլի Խերանյանի հետ աշխատեցի:

 

- Ո՞վ է Ձեր առաջին քննադատը: Էկրանից հետևո՞ւմ եք Ձեր խաղին՝ նկատելու թերությունները, ինչու չէ, նաև ստացված խաղը:

 

- Իմ առաջին քննադատը հայրիկս է։ Նա շատ խիստ է: Զգում է ամեն մանրուք՝ թե որտեղ եմ սխալ եղել, որտեղ եմ լավ խաղացել: Շատ լավ կարծիքներ, արձագանքներ կան, բայց այդ ամենը բավական չէ, ավելի լավը դառնալու համար պիտի աշխատես: Միշտ նայում եմ խաղս, որպեսզի տեսնեմ՝ ինչը կարելի է շտկել, ինչն է լավ, ինչը՝ վատ: Արտերկրում ռեժիսոր ընկեր ունեմ, որին դիմում եմ խորհրդի համար։ Իմ ամենամեծ քննադատը նաև ես եմ: Երբ նայում եմ նախկին տեսարաններս, զգում եմ իմ աճը: Դու պետք է միշտ աճես: Արվեստը լեռ է, որ միշտ բարձրանում ես ու երբեք գագաթին չես հասնում: Իսկ եթե զգում ես, որ հասել ես, ուրեմն՝ դա վերջն է: Կարծում եմ՝ արվեստագետի համար գագաթ գոյություն չունի՝ նա միշտ բարձրանում է:

 

 

- «Էլենի օրագիրը» սերիալում Ձեր կերտած կերպարը՝ Լևոնը, արդարության համար է պայքարում, պաշտպանում է դասընկերներին և այլն: Կյանքում էլ ե՞ք այդպիսին, Լևոնն և Սիսիանն ինչքանո՞վ են նման իրար:

 

- Լևոնի հետ շատ նմանություններ ունեմ: Կարծես ինձ համար գրված լինի այդ կերպարը:

 

-Դուք էլ եք հաճախ ընկնում «տղայական կռիվների» մեջ։

 

- Փոքր ժամանակ շատ կռվարար եմ եղել, հիմա էլ, երբեմն, բռնկվում եմ, բայց փորձում եմ ինչքան հնարավոր է խուսափել կռիվներից:

 

- Կա՞ ֆիլմ, որտեղ միշտ ցանկացել եք նկարահանվել, կա՞ դերասան, ում ցանկացել եք նմանվել:

 

- Չէ, երբևէ չեմ ցանկացել ինչ-որ մեկին նմանվել: Յուրաքանչյուր ոք անհատ է: Ինչ-որ մեկին նմանվելը սխալ է: Շատ դերասաններ կան, ում հետ կուզեի նկարահանվել: Կուզեի աշխատել, օրինակ, աշխարհահռչակ, օսկարակիր ռեժիսոր Դևիդ Ֆինչերի հետ, իմ ամենասիրելի կերպարներից մեկը, ում չէի ուզի մարմնավորել, քանի որ Թիմ Ռոտից լավ, կարծում եմ, ոչ ոք չի կարող անել դա, «1900-ի մասին լեգենդը» ֆիլմի կերպարն է:

 

 

- Մինչև այս միայն դրական դերեր եք խաղացել։ Դա սկզբունքայի՞ն է։ Կա՞ ինչ-որ կերպար, որ չեք ցանկանա մարմնավորել:

 

- Ասեմ՝ բացասական կերպարներ շատ եմ սիրում, կինոներ նայելիս ինձ շատ են գրավում: Դերասանը պետք է կարողանա ցանկացած կերպար ստեղծել և մարմնավորել: Կերպարի հաջողված լինելը կախված է դերասանի վարպետությունից՝ անկախ նրանից՝ բացասակա՞ն, դրակա՞ն, թե՞ նեյտրալ կերպար ես մարմնավորում: Իհարկե, կլինեն կերպարներ, որոնք ինձ դուր չեն գա: Այդ դեպքում կերպարը կարող եմ ուղղակի չընդունել և չհամաձայնել մարմնավորել այն:

 

- Ո՞րն է Ձեր հոբբին, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղված:

 

- Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել: Կարդում եմ գրքեր: Կարդացածս վերջին գիրքը Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» ստեղծագործությունն է: Ազատ ժամանակ հանդիպում եմ ընկերներիս, ներկայացումներ դիտում:

 

- Չնայած Դուք չեք սիրում, երբ ասում են՝ հայտնի եք, այնուամենայնիվ, Ձեզ ճանաչում են, Դուք վայելում եք հայ հանդիսատեսի սերը: Ի՞նչ եք զգում, երբ մոտենում են, Ձեզ հետ նկարվում, ինքնագիր ուզում:

 

- Ես ինձ հայտնի չեմ համարում, որովհետև արվեստագետը, երգիչը, դերասանը, այս դեպքում բոլորը նույնացվում են, հեռու են հայտնի լինելուց: Եթե և՛ ես եմ հայտնի, և՛ հոլիվուդյան աստղը, անհամեմատելի է ուղղակի: Ես ինձ համարում եմ հանրաճանաչ: Իհարկե, հաճելի է, որ քեզ ճանաչում են, ինչը և պարտավորեցնող է։

 

 

- Իսկ եթե հրավեր ստանաք արտասահմանում աշխատանքը շարունակելու, ընդմիշտ հայրենիքը լքելու, կհամաձայնե՞ք:

 

- Ներկա պահին ոչ: Կան առաջարկներ Իրանից, բայց չեմ ուզում հիմա լքել հայրենիքս: Այստեղ շատ անելիքներ ունեմ:

 

- Դժվարություններից չե՞ք վախենում:

 

- Ոչ, իհարկե, դժվարությունները մարդու համար են ստեղծված, եթե չկան դժվարություններ, ուրեմն անապատում ես:

 

- Երկրպագուներից շատերին հետաքրքրում է՝ արդյո՞ք Ձեր սիրտը գրավված եղել է և հիմա գրավված է: Ունե՞ք աղջկա իդեալ:

 

- Իմ սիրտը գրավված եղել է, բայց այս պահին իմ սիրտն ազատ է: Կողակիցս, իհարկե, պետք է ինչ-որ չափանիշների համապատասխանի, պետք է լինի մարդ, ում կողքին ես չեմ ձևացնի: Չեմ սիրում ստեղծել աղջկա ինչ-որ իդեալ, շարժվել կաղապարներով: Ուղղակի պետք է լինի մարդ, ով կսիրի ինձ` իմ թերություններով ու առավելություններով հանդերձ:

 

- Որպես ինքնաքննադատ՝ կնշե՞ք Ձեր թերություններից 1-2-ը:

 

- Դժվար հարց է, ունենամ էլ, չեմ ասի (ծիծաղում է, հեղ.), թերություններն են մարդուն դարձնում անհատ:

 
 

«Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»
Ամենադիտված