Հայերեն

Վիկա Մարտիրոսյանը` Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու մեկնաբանությունների և Արթուր Գրիգորիչի սանը դառնալու մասին

Life
 

 

 

Պարուհի Վիկա Մարտիրոսյանի դուստրը` 7-ամյա Նանուլը, վերջերս ներկայացրեց նոր տեսահոլովակ «Նանուլի պարն ա» երգի հիման վրա։ Մեկուկես տարվա դադարից հետո ներկայացված տեսահոլովակից հետո Նանուլի հասցեին ակնառու քննադատություններ չեն հնչել, ինչպես նախորդ անգամները։  Tert.am Life–ի հետ զրույցում Վիկան պատմեց նոր աշխատանքի արձագանքների, Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու կոչերի և առաջիկա անելիքների մասին։

 

«Սա մեր առաջին տեսահոլովակն է, որի վերաբերյալ ունեցել ենք գրեթե 100 տոկոս դրական կարծիքներ։ Բոլորը միաձայն ասում են, թե Նանուլիկը  պարի, երգի, արտիստիզմի առումով որքան է  փոխվել դեպի լավը։ Կարծում եմ`  դա պայմանավորված է նրանով, որ Նանուլիկը մի փոքր մեծացել է։ Ավելի խելացի է դարձել և խելքով է մոտենում այս ամենին։ Նա միշտ օգնում է ինձ։ Նա իր տարիքից հասուն է` շատ պատրաստված երեխա է, ուղեղը ճիշտ է աշխատում և աշխատասեր է»,– նշեց մայրիկը։

 

Նանուլի պարը բեմադրել է Վիկան, սակայն 7-ամյա աղջնակն անմասն չի մնացել ստեղծագործական պրոցեսից։ Պարզվում է` Նանուլն արել է իր առաջարկը, որն էլ դարձել է իր պարի հիմնական շարժումը։

 

 

«Տեսահոլովակից առաջ երկար ենք աշխատել` մոտ 3 ամիս։ Նանուլն իր ներդրումն է ունեցել  նաև պարի բեմադրման մեջ։ Կրկներգի ժամանակ կրկնվող թաթիկներով շարժումն ինքն է հուշել ինձ։ Երկար տանջվում էինք, թե ինչ անել, նա առաջարկեց  շարժումն ու հասկացա, որ այն գեղեցիկ է նայվում իր վրա,– պատմեց Վիկան ու հավելեց, որ դուստրը շատ է սիրում այս երգը –Ասում է, այս երգն ուրիշ ձև եմ սիրում, մամա ջան»։

 

Պարուհուն ոգևորել է այն փաստը, որ հանդիպել է մեկնաբանությունների, որոնք կոչ են անում Նանուլին ուղարկել «Մանկական Եվրատեսիլ»։ «Շատ գովելի է այն փաստը, որ, գրեթե, ամեն երրորդ մեկնաբանությունն այն մասին է, որ Նանուլիկը պետք է գնա «Մանկական Եվրատեսիլ»։ Ինձ համար հաղթանակ է, որ երեխային նման մեկնաբանություններ են գրում,– ասաց Վիկան, իսկ հարցին` ինքը տեսնո՞ւմ է դստերը այս մրցույթում, պատասխանեց,– Դեռ չեմ կարող ասել։ Ով ուզում է լինի, եթե տաղանդավոր է և հնարավորություն ունի իդեալական երգել կենդանի, կկանգնեմ կողքին։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ Նանուլիկն արդեն անհատական պարապելու է Արթուր Գրիգորիչի հետ»։

 

Վիկան նշեց, որ մինչև 7 տարեկան Նանուլը չի գնացել վոկալի պրոֆեսիոնալ դասերի և չի ունեցել որևէ հիմք։ Մայրիկը հանգիստ է, որ դստեր մոտ այդ հիմքը կդնի Արթուր Գրիգորյանը։ «Ես արդեն շատ հանգիստ եմ, որովհետև իմ աղջկան վստահել եմ ամենապրոֆեսիոնալ ձեռքերին։ Պարարվեստի հետ կապված ես ամեն ինչ կանեմ, սակայն ինչ վերաբերում է երգարվեստին, աչքերս փակ կարող եմ վստահել Արթուր  Գրիգորիչին»,– ասաց նա։

 

 

Վիկայից հետաքրքրվեցինք, թե ինչպես է արձագանքել Գրիգորիչը` լսելով Նանուլիկին։ Նա հայտնեց, որ դուստրը երկար լսումներ է անցել նրա մոտ, մինչև պարապմունքները սկսելը։ «Գրիգորիչը միշտ սիրել է Նանուլիկին։ Իրեն հետաքրքիր էր` Նանուլիկի երգի տվյալները, ասաց, որ հիմք կա, որպեսզի իր հետ աշխատի»,– ասաց մայրիկը։

 

Պարուհին նշեց, որ առաջիկայի համար շատ ծրագրեր շատ ունեն, սակայն ժամանակից շուտ խոսել չի ուզում։ «Նա արդեն շատ լուրջ է պատրաստվելու, որովհետև սխալվելու տեղ չունենք։ Ինքն արդեն մեծ է և ցանկություն  ունի ներկայանալ այս ոլորտում։ Հիմա պետք է աշխատենք, որպեսզի առաջ գնանք, ոչ թե տեղում մնանք»,– նշեց Վիկան։

 

Վիկայի փոխանցմամբ` այս ուղին ընտրել է դուստրը, ինքը ստիպողաբար չէ աղջկան պահում այս ոլորտում։ «Եթե ինքը պատրաստ չլիներ, ես երբևէ զոռով չէի դրդի զբաղվել այս ամենով։ Նույնիսկ, երբ ինձ մոտ գալիս են պարի ընդունվելու, եթե մայրն ուզում է, որ երեխան պարի, փոքրիկը` ոչ, ես չեմ ընդունում։ Բացառվում է, որ ես իմ երեխային ստիպելով  երգացնեմ ու պարացնեմ։ Եթե ապագայում հետաքրքրություն չունեցավ, ես չեմ ստիպի, որ, օրինակ, պարով շարունակի։ Ինքը պետք է որոշի` ինչ մասնագիտություն ընտրել։ Այս պահին իր երազանքը կապված է երգչուհու կարիերայի  հետ։ Նա խելագարվում է այն պահի համար, որ լինի երգչուհի, միշտ բեմում` բարձրախոսը ձեռքին։ Իր տարերքը դեռ դա է, թե ինչ կլինի հետագայում, չգիտեմ»,– նշեց նա։

 

 

Ի՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Ամենադիտված