«Մեզ դիմեց 7 երեխա ունեցող 50-անց կին, ով ցանկանում էր մեծացնել կրծքերը»
ՀասարակությունԹեև Հայաստանում կրծքի պլաստիկ վիրահատության աճ նկատվում է, բայց պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանի խոսքով` այն լայն տարածում գտած վիրահատություն չէ: «Շաբաթական մեկ հոգի կարող է դիմել կրծքի վիրահատության համար»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վիրաբույժն, ում խոսքով` հիմնականում դիմում են հետծննդային դեֆորմացիաների և տարիքային փոփոխությունների հետ կապված: «Հետծննդաբերական շրջանում, երբ կերակրման ընթացքում կուրծքը դեֆորմացվում է, ավելի շատ դիմում են կախվածությունն ուղղելու համար: Լինում է նաև, որ գոյացություններ են ունենում և դրա հետ մեկտեղ կրկնակի միջամտության են դիմում»:
Վիրաբույժի փոխանցմամբ` կրծքերի մեծացումն իմպլանտի միջոցով կատարում են միջին տարիքում. «Իմպլանտի համար քիչ են դիմում, հիմնականում` ոչ շատ երիտասարդները, ովքեր նոր պետք է ծննդաբերեն և կերակրեն: Ոչ էլ շատ տարիքով կանայք են դիմում, միայն մեկ ռուս` 50-ն անց կին է դիմել, ով 7 երեխա ունենալուց հետո նորից պատրաստվում էր ամուսնանալ: Նա ասում էր` կրծքերն ամեն հղիության և հետծննդաբերական շրջանում մեծանում են, հատուկ դրա համար էր հղիանում, վերջում որոշեց իմպլանտներ տեղադրել, որ 50-ից հետո էլ ստիպված չլինի հղիանալ»,- պատմեց Թեհմինե Ասատրյանը: Նրա խոսքով` երբեմն դիմում են նաև հայտնիներ և քաղաքական գործիչների կանայք: «Բայց նրանց մեծ մասը գերադասում են դրսում վիրահատվել՝ հաշվի առնելով գաղտնիության գործոնը»:
Մասնագետը չի բացառում՝ լինում են դեպքեր, որ իմպլանտ տեղադրելուց հետո որոշակի բարդություններ են առաջանում. «Լինում են, եթե բորբոքային պրոցես է սկսվում: Ցանկալի է իմպլանտ տեղադրել ծննդաբերել չցանկանալու պայմաններում, որովհետև եթե իմպլանտը տեղադրելուց հետո ծննդաբերում կամ կերակրում են, որոշակի դոֆորմացիա է առաջանում: Ցանկալի է օրգանիզմի հանգիստ էտապում տեղադրել իմպլանտ»,- նշեց վիրաբույժն, ում փոխանցմամբ` վիրահատության գումարները տատանվում են 400-800 հազար դրամի սահմաններում: