Ողբերգական վթար․ հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ զոհվել են
ՀասարակությունՇամշյանը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 UT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել է իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա նույնպես մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության և ըստ նրանց հայտարարության մեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսկակովի պողոտայի 42 / 2 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Արտեմի Սարգսյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այս տեղեկության իսկությունը։