Հայերեն

Առվակները լռում են, գետերը՝ վարարում

Քաղաքականություն

hayeli.am

Մամուլը չի դադարում հետարքրություն ցուցաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձի շուրջ։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել հրապարակումները Աբրահամյանի «դեպրեսիաների», «անկումային տրամադրության», «խաղամոլության» եւ այլ նման նախասիրությունների մասին։ Վերջին հրապարակումը «Չորրորդ իշխանություն» թերթինն է, որը տեղեկացնում է, թե Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ տարիներ առաջ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում:

Նրա պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր։ Ի դեպ, արդեն որերորդ անգամ նրա պատգամավոր որդին կտրականապես հերքում է հոր մասին տարածված լուրերը, ինչն արել է նաեւ վերջին հրապարակման առիթով։ Արգամ Աբրահամյանը ծիծաղելի է որակում մամուլի հրապարակումը: «Սխալ տեղեկություն է, ծիծաղելի է ուղղակի»,-ասել է նա՝ համարելով դա հոր դեմ պատվեր։

Հայաստանի ներքաղաքական դաշտը ընտրություններից հետո թեեւ առեւրեւույթ հստակությանը, իրականում դեռեւս վերջնական ձեւավորված չէ։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն 2018 թվականի ապրիլից հետո։ Այս համատեքստում ներիշխանական տիրույթում անասելի աժիոտաժ է, թե ով եւ որտեղ պետք է զբաղեցնի, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը եւ սկսվի նոր փուլ։ Արդեն իսկ տեղեկություններ կան, որ օրինակ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կնշանակվի ԿԲ նախագահ, փոխվարչապետերի պաշտոնում մի շարք անուններ են շրջանառվում՝ Գագիկ Բեգլարյան, Իշխան Զաքարյան, Կարեն Կարապետյան եւ այլք։ Ապագա գործընթացների հեռանկարում Հովիկ Աբրահամյանը թերեւս որոշ շրջանակների անհանգստություն է պատճառում, քանի որ նա բազում հատկանիշներով գերազանցում է շատերին։ Նախ, որ տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀԿ-ի փոխնախագահի պաշտոնը եւ համարվել թիմի անդամ, ի տարբերություն շատերի եւ հատկապես Կարեն Կարապետյանի նա կուսակցության ներսում համախոհների ստվար զանգված ունի, նույնիսկ հիմա, երբ դուրս է եկել կուսակցությունից, նա ՀՀԿ-ի ակունքներից է գալիս ու դետալ առ դետալ տիրապետում է քաղաքական բոլոր նյուանսներին, նրբություններին, իսկ մարզային իշխանությունների հետ հարաբերվելու, լեզու գտնելու առումով թերեւս մնում է չգերազանցված։

Իսկ Կարեն Կարապետյանը չնայած այն հանգամանքին, որ 7000 մարդով համալրեց կուսակցությունը, մնում է ՀՀԿ-ի խորթ զավակը։ Դրանից բացի նա ոչ մի կերպ չի ինտեգրվում իրականությանը, դրանից բոլորովին կտրված է, եւ իր գործունեությունը արտաքին էֆեկտներին է ուղղված։ Արդեն իսկ զգացվում է, որ նույնիսկ ՀՀԿ-ում է բողոք հասունանում վարչապետի դեմ, Ծառուկյան դաշինքն էլ անցած շաբաթվանից բացահայտ պատերազմ է հայտարարել կառավարության դեմ։ Չնայած լուրերի, թե Ծառուկյան-Աբրահամյան տանդեմում լուրջ հակասություններ ու խզում կա, այդուհանդերձ Աբրահամյանը Ծառուկյանի քաղաքական կշռում լուրջ դերակատար կարող է դառնալ հենց միայն այն մասով, որ կդառնա իշխանությանը կապող հանգույց։

Թերեւս սա է պատճառը, որ անկախ Հովիկ Աբրահամյանի լռությունից ու պասիվությունից նրա շուրջ հետաքրքրությունը չի խամրում։ Որոշ շրջանակներ կամ անձինք թերեւս լուրջ անհանգստություն ունեն Աբրահամյանի հետ կապված։ Սակայն այդ ամենի փոխարեն նրանք, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում նախկին վարչապետին վարկաբեկելու համար, լավ կլիներ այդ եռանդը ներդնեին երկրի տնտեսության զարգացման, աղքատության վերացման և քաղաքական դաշտի բարելավման մեջ:

Անի Սահակյան

Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված