Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ՝ հուսալով նրան կենդանացնել
ԱշխարհԵրբ Կոննեկտիկուտի բնակիչ, 39-ամյա Ահարոն Գրեյզերը նկատել է, որ իր ընկերուհին կյանքի նշաններ ցույց չի տալիս, կապել է նրան ու հետը սեքսով զբաղվել։ Այնուհետև նա իր արարքը բացատրել է նրանով, որ փորձել է այդ կերպ կենդանացնել սիրելիին։ Տեսնելով մեթոդի անարդյունավետությունը՝ նա բժիշկ-հարևանին օգնության է կանչել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Տղամարդը պարզաբանել է, որ զոհն այնքան չի սիրել իր հետ սեքսով զբաղվել, որ իր կարծիքով՝ պետք է միանգամից արթնանար։
Հանցանքի վայրում ոստիկաններն ասեղներ և հերոին են գտել։ Հետաքննությունը ցույց է տվել, որ կինը մահացել է թմրանյութային գերդոզավորումից։ Ահարոնը խոստովանել է մեղքը սեռական բռնության և պայմանական վաղաժամ ազատ արձակման պայմանների խախտման մեջ։ Նրան դատապարտել են 1 տարվա ազատազրկման։