Հայերեն


Սև հարսանիք. Մայրն ու քույրը զոհվել էին հարևանի պսակին գնալու ճանապարհին

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Պողոսյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Արսեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Արսեն Պողոսյանը հոր անունով հաշվառված «ԶԻԼ-130» մեքենայով ժամանակ առ ժամանակ մասնավոր անձանց պատվերով կատարել է բեռնափոխադրումներ:

2016 թվականի հոկտեմբերի 1-ին Արսենը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից շուրջ 6 տոննա խաղող է բեռնել մեքենան, տարել է Քանաքեռավան:
Խաղողը հանձնելուց հետո այդ գործընթացում իրեն աջակցած Սուրենի խնդրանքով ուղևորվել է դեպի Արմավիր:

Ժամը 17-ն անց 20-ի սահմաններում, երբ ընթանում էր Երևան-Արմավիր ավտոճանապարհով, հասնելով ճանապարհի 26-րդ կմ հատվածին, տեխնիկական տեսակետից Արսեն Պողոսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ մեքենան վարել է բեռնատար մեքենաների համար թույլատրելի առավելագույն՝ 70 կմ/ժ արագությունը գերազանցող՝ շուրջ 86 կմ/ժ արագությամբ, հանդիպակաց ուղեմասով դեպի Երևան ընթացող «LEXUS is 250» մակնիշի մեքենայի առկայության պայմաններում դիմացից ընթացող «Օպել»-ին անվտանգ շրջանցելու կամ կանգ առնելու փոխարեն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրավիճակ, որի արդյունքում սև գույնի «LEXUS is 250»-ը դիմացի աջակողմյան հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասի աջակողմյան հատվածին:

Բախման հետևանքով «LEXUS»-ի ուղևորներ՝ մայր և դուստր Օֆիկ Ջ.-ն ու Տաթևիկ Ս.-ն մահացել են:

Արսեն Պողոսյանը նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ բնակվում է Սարդարապատ գյուղում, ունի մինչև տասը տարեկան երեք անչափահաս երեխաներ: Հոր անունով հաշվառված «ԶԻԼ»-ով անհատ անձանց պատվերներ է կատարել՝ գյուղատնտեսական բեռներ է տեղափոխել:

Դեպքի օրը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից վեց տոննա խաղող է բարձել, տարել է Քանաքեռավան: Խաղողի հանձնման ժամանակ իրեն աջակցել է Սուրեն անունով մի մարդ, ում այդ օրն է առաջին անգամ տեսել: Սուրենի խնդրանքով խաղողը հանձնելուց հետո նրան տարել է Արմավիր:

Ժամը 17-ի սահմաններում ընթացել են Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհով: Երբ հասել են ինքնաթիռների պահեստային վայրէջքի հատվածին, ինքը վազանցի է դուրս եկել՝ իր դիմացից ինչ-որ սովետական մեքենա էր ընթանում: Վազանցի ընթացքում ավելացրել է արագությունը՝ հասցնելով 75 կմ/ժամի: Երբ հավասարվել է այդ սովետական մեքենային, նկատել է, որ իր ուղեմասի վրա կտրուկ կանգ է առել «Օպել» մեքենա: Այդ պահին իր ու «Օպելի» հեռավորությունը շուրջ 15-20 մետր էր: Ինքը կտրուկ արգելակել է, որ խուսափի բախումից: Արգելակելու հետ մեքենայի ղեկը թեքել է դեպի ձախ ու արգելակած վիճակում սահելով ու կորցնելով մեքենայի կառավարումը, բաժանարար գոտու հոծ գծերի թեքությամբ ուժգին բախման ձայն է լսել իր մեքենայի հետնամասի հատվածում:

Հարվածի պահին իր մեքենան ցնցվել է, իր կարծիքով նույնիսկ… օդ է բարձրացել: Ինքն իջել է մեքենայից, գնացել է իր մեքենայի հետնամաս, տեսել է, որ հետևից իր մեքենային է բախվել արտասահմանյան մակնիշի մի սև մեքենա: Վարորդի կողքի տեղում տեսել է մի կնոջ, ով անգիտակից վիճակում էր, իսկ մի տղամարդ գոռում էր. «Արա, էս ի՞նչ եղավ»:

Ինքն այդ վիճակից վախեցած ու ավելորդ վիճաբանություններից խուսափելու համար գնացել է դաշտ, այնտեղից ոտքով հասել է ոստիկանության Արմավիրի բաժին: Ինքը փախչելու մտադրություն չի ունեցել: Վթարի հետևանքով մարմնական վնասվածք չի ստացել:

Իր երթևեկության համար խոչընդոտ է հանդիսացել անհայտ մնացած «Օպելը», որը կտրուկ կանգ է առել իր ուղեմասում: Եթե այդ «Օպելը» չլիներ, ինքը վթարի չէր ենթարկվի…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե ընտանիքով ապրում է Երևանում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ին ընտանիքով հրավիրված էին իրենց հարևանի դստեր հարսանիքին:

Քանի որ փեսան Արմավիրից էր, նրա տանը փոքրիկ «ֆուրշետ» պիտի լիներ, հետո Երևանում՝ հարսանյաց սրահներից մեկում պետք է տեղի ունենար խնջույքը:

Ժամը 14-ի սահմաններում խնամիների հետ փեսայի տուն՝ Արմավիր իրենց «LEXUS»-ով մեկնել են որդին, կինը ու միջնեկ դուստրը:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում որդին զանգել է իրեն, հուզված ու վախեցած ձայնով ասել է, թե Արմավիրից դեպի Էջմիածին ընթանալիս վթարի են ենթարկվել: Ինքը հարցրել է՝ հո բան չի՞ պատահել: Որդին լաց լինելով ասել է. «Չգիտեմ, մամային ու Տաթևին տարել են հիվանդանոց»: Ինքը անմիջապես մեկնել է Էջմիածին, հիվանդանոցում իմացել է, որ կինն ու դուստրը մահացել են…

Որդուց իմացել է, որ ճանապարհին հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «ԶԻԼ»-ը անսպասելի փորձել է ձախ շրջադարձ կատարել այն պահին, երբ իրենց միջև հեռավորությունը ընդամենը տասը մետր կլիներ: «ԶԻԼ»-ը կանգնել է որդու երթևեկելի ուղեմասում, որդին փորձել է շրջանցել, բայց չի հասցրել կարճ տարածության պատճառով ու մեքենայի առջևի աջ հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետևի հատվածին:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 8 միլիոն 200 հազար դրամի քաղհայցի պահանջ:

Տուժողի իրավահաջորդի որդին, ով վթարի պահին«LEXUS»-ի ղեկին է եղել, հայտնել է, որ մայրիկի ու քրոջ հետ հարսանեկան ավտոշարասյունով մեկնել են Արմավիր: Փեսայի տանից ինքը մյուսներից մի փոքր շուտ է դուրս եկել, քանի որ հարսանյաց սրահ գնալուց առաջ պետք է տուն մտներ…

Գեղակերտ գյուղի սկզբնամաս չհասած՝ հանդիպակաց ուղեմասում ինքը նկատել է մի «ԶԻԼ» ավտոմեքենա, որը հանկարծ, միանգամայն անսպասելի փորձել է ձախ շրջադարձ կատարել ու դուրս է եկել իր երթևեկելի գոտի, հայտնվել է հենց իր դիմաց ու կանգ է առել: Ինքը բախումից խուսափելու համար փորձել է շրջանցել, բայց չի հասցրել, իր մեքենայի դիմացի հատվածով բախվել է բեռնատարի հետևի մասին…

Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքը: Հաշվի է առել, որ Արսեն Պողոսյանը վատառողջ է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները, չաշխատող կինը…

Արսեն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

Դատարանը քաղհայցը բավարարել է մասնակիորեն՝ 2 միլիոն 550 հազար դրամի չափով: Ներկայացված քաղհայցը՝ մնացած մասով, դատարանը թողել է առանց քննության՝ տուժող կողմին իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

 

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված