«Թոփ մոդել ԱՊՀ» ճանաչվեց Յանա Ռուբցովան, Սրբուհին «2-րդ թոփ մոդել ԱՊՀ»-ն է
LifeԵրևանում կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 21 մոդել ԱՊՀ երկրներից։ Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները։
Մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յանա Ռուբցովան։ Հայաստանից Սրբուհի Ավանեսյանը ստացավ «2-րդ թոփ մոդել ԱՊՀ» մրցանակը։
«Միսս ոճ» հատուկ մրցանակին արժանացավ Հայաստանի ներկայացուցիչ Մարտա Բաղդասարյանը։ Ի դեպ, Մարտա Բաղդասարյանի անունը մինչև վերջին օրը չէր շրջանառվում որպես մասնակից։
«Նոր դեմք» մրցանակը բաժին հասավ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեդա Սարգսյանին։
Հայաստանը մրցույթին ներկայացնում էին 3 մոդել՝ Սրբուհի Ավանեսյանը, Սեդա Սարգսյանը և Մարտա Բաղդասարյանը։
Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Բելառուսից և Ղրղզստանից ընտրված մասնակիցները ներկայացան 4 կերպարով՝ կոկտեյլային զգեստով, լողազգեստով՝ մուշտակի համադրությամբ, հայ դիզայներների հագուստներով և երեկոյան զգեստով։


