Պուտինը հանում է իր զորքերը Սիրիայից
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այսօր այցելել է Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազա, հրամայել է հանել երկրի տարածքից ռուսական զորքերը:
«Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին հրամայում եմ սկսել ռուսական զորամիավորումների դուրս բերումը»,- ելույթ ունենալով զինվորականների առջև՝ հայտարարել է Պուտինը:
Նա նշել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում հաղթանակով: Պուտինը հավելել է, որ եթե ահաբեկիչները դարձյալ գլուխ բարձրացնեն, ապա Ռուսաստանն այնպիսի հարվածներ կհասցնի, որ նրանք նախկինում երբեք չեն տեսել:
Հմեյմիմում Պուտինին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ու Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը: