Հայտնի է՝ ինչու է անչափահասն ակումբում դանակահարել երիտասարդ զույգին
ՀասարակությունԱբովյանի ակումբում հաճախորդների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 2-ին գիշերը հիվանդանոց էին տեղափոխվել 30-ն անց մի կին եւ տղամարդ, երկուսն էլ դանակահարված: Ի սկզբանե, տուժողները հայտարարել էին, թե վնասվածքները ստացել են փողոցում անծանոթի կողմից: Իրավապահները, սակայն, պարզել են, որ նրանց դանակահարել է Վալերիկ անունով մի անչափահաս դիսկո ակումբի մոտ:
Նույն օրը Վալերիկը ներկայացել է ոստիկանություն: Ըստ նախնական տեղեկությունների, Վալերիկն ու ընկերը նեղվել էին, որ իրենց թույլ չեն տալիս մտնել դիսկո ակումբ, մատնացույց էին արել շենք մտնող զույգին, ինչից էլ սկսվել էր վեճը, որն ավարտվել էր դանակահարությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության տարածած տեսանյութում: