Հայերեն

«Այլևս շատ բաց կերպարներով չեմ ներկայանա». Անահիտ Հարությունյան

Life
 

 

 

Մոդել Անահիտ Հարությունյանի անձնական կյանքը լայն քննարկումների առիթ է դարձել` նրա 26–ամյակի խնջույքի օրվանից, երբ սիրելին Անահիտին բնական մորթուց թանկարժեք մուշտակ նվիրեց, և զույգն առաջին անգամ միասին ներկայացավ։

 

Որոշ ժամանակ առաջ Անահիտը խոսում էր, որ սիրելին Բելգիայից բիզնեսմեն է, սակայն տղամարդը, ում հետ նա ներկայացել է խնջույքին այլ մարդ է։ Անահիտը բաժանվել է տվյալ բիզնեսմենից։

 

Tert.am Life–ի հետ զրույցում մոդելը պատմեց, որ ներկայիս ընկերոջ հետ հանդիպում է արդեն 1 տարի, թեև ծանոթ են 2014-ից։ Չնայած Անահիտը չի բացահայտում սիրելիի ով լինելը, մեր լսարանի համար պարզաբանեց, որ այս անգամ ևս ընտրյալը Հայաստանից չէ, ԱՄՆ–ից է, ազգությամբ հայ չէ, սակայն չնշեց, թե ինչ ազգի ներկայացուցիչ է։ Անահիտի ընտրյալը ծնվել և մեծացել է ԱՄՆ–ում։ Նրա խոսքով` սիրելին Հայաստանի հետ կապող այլ օղակներ չունի։

 

 

«Սիրելիիս ով լինելը չեմ բացահայտի մեր սուրբ լսարանի առաջ։ Անձի մասին տեղեկություններ ունենալու դեպքում մի շարք բարոյական հետաքրքրասերներ, գուցե, իրենց պարտքը համարեն մտնել անձնական տարածք։ Ինձ դուր չի գալիս, որ անհասկանալի ծագումով մարդիկ իրենց սուրբ պարտքն են համարում ինձ բարոյականություն քարոզել` հաշվի առնելով նման մասսայի ինտելեկտը և դաստիարակության բացահայտ բացակայությունը»,– ասաց նա։

 

Լայն քննարկումներն Անահիտին առանձնապես չեն անհանգստացնում։ Նա կախված չէ հասարակական կարծիքից։ «Փառք Աստծո, ադեկվատ դաստիարակություն եմ ստացել»։ Հարցին, թե ինչպես է ընտրյալն արձագանքել այս քննարկումներին, Անահիտը պատասխանեց, որ նա մի փոքր ցնցված է, սակայն չի սրտնեղել, որ իրեն ներկայացնում են որպես զոհ, ում կողքին 26-ամյա մոդելը փողերի համար է գտնվում. «Չի սրտնեղել, բայց շատ զարմացած է վերջին խոսակցություններից։ Մենք գիտենք, որ քննադատողների վարկածները սխալ են»։

 

Մոդելն ավելի հեշտ լեզու է գտնում այլազգի տղամարդկանց հետ։ Ըստ նրա` ինքն ընդունակ չէ ընդունելու «հայկական ավանդական» մտածելակերպը։ «Այն մարդկանց չի թողնում զարգանալ, ստիպում է ապրել տաբուներով։ Նման մարդկանց հետ շփվելն ինձ համար տհաճ է։ Ինձ համար առաջնային է մարդու հետ տարրական շփումը` ինտելեկտը, հետաքրքրությունների առկայությունը։ Շատերի համար նորմալ է համարվում, որ կինը պետք է լինի չխնամված, տանջված, անհետաքրքիր և դժբախտ։ Ես դա չեմ ընդունում։ Ես մազոխիստ չեմ»,– ասաց նա։

 

 

Անահիտը, որպես մոդել ներկայանում է բաց կերպարներով, շատ տղամարդիկ ավելի սեփականատիրական, խանդոտ բնավորություն ունեն։ Մոդելի խոսքով` ընտրյալը բացառություն չէ։ Նա նշեց, որ այլևս շատ բաց կերպարներով չի ներկայանա։ Դիտարկմանը, որ զարմանալի է իրենց նման բան լսելը, Անահիտն արձագանքեց. «Պետք է հավատալ հրաշքներին։ Ինձ համար կարևոր է հարաբերությունների ներդաշնակությունը։ Պետք է գնալ փոխզիջման»։

 

Անահիտը նկատեց, որ սիրելիի տարիքի մասին խոսակցություններն ուռճացված են, սակայն նա տարիքը բացահայտել չցանկացավ։ Այն, որ նրանց միջև սերնդային տարբերություն կա, ըստ մոդելի, չի բարդացնում հարաբերությունները։ «Մեր հետաքրքրությունները նույնն են։ Ես չունեմ իմ տարիքին բնորոշ հետաքրքրությունները։ Մենք բոլոր առումներով համապատասխանում ենք իրար»,– ասաց նա և նշեց, որ հարաբերություններում սիրելին ավելի երիտասարդանում է, ինքը` հասունանում։

 

Մոդելի փոխանցմամբ`  տարածությունը ևս չի խանգարում հարաբերություններին, քանի որ սիրելին հաճախ է գալիս Հայաստան իրեն տեսնելու համար։ ԱՄՆ տեղափոխվելու մասին խոսել Անահիտը չի շտապում, ասում է` ժամանակն ամեն ինչ ցույց կտա։

 

Ինչ վերաբերում է քննարկումներին, որ ընտրյալը մեծահարուստ է, Անահիտը չցանկացավ նշել, թե ինչով է նա զբաղվում։

 

 

 

Հայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե
Ամենադիտված