Play off-ի բոլոր զույգերը հայտնի են
ՍպորտՆիոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Սևիլիայի» հետ: 1/8-ում միմյանց հետ կմրցեն նաև «Ռեալը» ու ՊՍԺ-ն, ինչպես նաև «Չելսին» և «Բարսելոնան»:
«Յուվենտուս»-«Տոտենհեմ»
«Բազել»-«Մանչեսթեր Սիթի»
«Պորտու»-«Լիվերպուլ»
«Սևիլիա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեալ»-ՊՍԺ
«Շախտյոր»-«Ռոմա»
«Չելսի»-«Բարսելոնա»
«Բավարիա»-«Բեշիկթաշ»
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 13/14-ին և փետրվարի 20/21-ին: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 6/7-ին և 13/14-ին: Խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերն առաջին խաղերը կանցկացնեն հյուրընկալվելիս: