Մանրամասներ Ղարաբաղում սպանված զինվորից
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Երեկ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող Նարեկ Ադիբեկյանը բնակվելիս է ղել Ռուսաստանում, ունեցել է 2-րդ՝ ՌԴ քաղաքացիություն և Հայաստանի Զինված ուժերում ծառայության է եկել կամավոր:
Այս մասին Tert.am –ին հայտնի դարձավ Պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրներից: Նարեկ Ադիբեկյանը գրանցված է եղել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:
Միևնույն ժամանակ, հայտնի դարձավ, որ սպանվողը տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ծառայակցի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram