Սպասում են Սերժ Սարգսյանի տապալմանը
ՔաղաքականությունԱռաջին
ՏԻՄ համակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ըստ էության ծրագրային ելույթը արժանացավ հանրային զգալի ուշադրության, դրանում արտահայտված մի շարք մտքերի կապակցությամբ, որոնք առաջացրին հարցեր նաև իրավապահ համակարգի մասովվ: Ելույթի կապակցությամբ կա սակայն մեկ այլ ուշագրավ նրբերանգ, կապված արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բանն այն է, որ ՏԻՄ համակարգի այսպես ասած նոր տրամաբանության հարցն օրակարգ է բերել Կարապետյանը, իր ելույթներով, որ ունենում էր տարբեր մարզերում՝ աշխատանքային այցի ընթացքում և տեղական իշխանության ներկայացուցիչներից պահանջում էր նախաձեռնողականություն, ծրագրեր և անգամ երազանք: Սակայն հատկանշական է, որ այդ պահանջներով հանդերձ, Կարեն Կարապետյանը որևէ անգամ չունեցավ ՏԻՄ այսպես ասած նոր առաքելության և քաղաքականության վերաբերյալ կոնցեպտուալ, ծրագրային ելույթ: Այդ ելույթը ունենում է Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից այստեղ անբնական քիչ բան կա, քանի որ ի վերջո Սարգսյանն է առայժմ մնում քաղաքականության իշխանական առաջին դեմքը:
շարունակությունը՝ կայքում