Հայերեն

«Չեմ հասցնում կարոտել Հայաստանը»․ ո՞ւր է կորել երաժիշտ Մուրզիկը

Life

Երաժիշտ, երգահան Արա Թորոսյանը՝ նույն ինքը՝ Մուրզոն, տեւական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է նա այժմ զբաղված եւ արդյո՞ք հայրենիք վերադառնալու ծրագրեր ունի։

«Ինչպես նախկինում, այժմ էլ զբաղված եմ երաժշտությամբ: Գրում եմ երգեր մեր քաղաքամայր Երեւանի մասին, արդեն 5 տարի է՝ Էրեբունի-Երեւանի մասին երգերի հեղինակը ես եմ: Բացի այդ՝ ստեղծում եմ տարբեր ոճի գովազդային ֆիլմերի կամ հոլովակների երաժշտություն, դրանց պատվերները ստանում եմ տարբեր երկրներից։ Աշխատում եմ NYFA-ի (New York Film Academy) հետ, գրում եմ ֆիլմերի երաժշտություն»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ հանդես է գալիս նաեւ որպես երաժշտական պրոդյուսեր։ Իսկ հարցին, թե արդյո՞ք նախկինի պես համագործակցում է երգիչ Թաթայի հետ, Արան պատասխանեց․ «Այո՛, իհարկե, նրա հետ շարունակում եմ համերգներով շրջագայել տարբեր երկրներում»։

Մենք հետաքրքրվեցինք՝ երաժիշտը Երեւանից ամենաշատը ի՞նչն է կարոտում եւ ո՞ր դեպքում կվերադառնա հայրենիք․ «Չեմ հասցնում կարոտել։ Օրինակ՝ իմ ոլորտում ամեն բան նույնն է։ Ես հայրենիքից չեմ էլ հեռացել։ Հիմա ամեն բան այնքան է հեշտացել, որ շատ հանգիստ կարող ես դառնալ աշխարհի քաղաքացի։ Այսօր ես Բուենոս Այրեսում եմ, վաղը՝ ԱՄՆ-ում, հետո՝ Արցախում։ Մի խոսքով՝ հայրենիքից հեռանալու հարց չկա»,-շեշտեց Արան։

Նա նաեւ հավելեց, որ Միացյալ Նահանգներում կապը պահում է հայ արտիստների հետ, հատկապես՝ երգչուհի Էմմիի։

Մենք հարցրինք՝ արդյո՞ք երաժիշտը հետեւում է հայկական շոու-բիզնեսի անցուդարձին․«Ո՛չ, նախընտրում եմ, որ իմ գործերին հետեւեն, ոչ թե ես հետեւողը լինեմ։ Աշխատում եմ ազատ ժամանակս տրամադրել այլ ուսումնասիրությունների տաղանդավոր արվեստագետների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Արա Թորոսյանը Միացյալ Նահանգներ է մեկնել 2011 թվականին։
«Հաճախակի էի լինում Ամերիկայում: Վերջին անգամ էլ եղավ գործնական առաջարկ՝ թե՛ աշխատանքի, թե՛ ֆիլմերի երաժշտության ստեղծման գործընթացին աջակից լինելու: Ես էլ համաձայնեցի»,-ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր երաժիշտը։

Աննա Բաբաջանյան

 

Հայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե
Ամենադիտված