«Խի՞ եք ընկնում ոտքերիս տակ». ՍԱՍ-ի Արտակը՝ լրագրողներին
Քաղաքականություն«Դուք չգիտե՞ք, որ ես ձեր հարցերին չեմ պատասխանում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): Նա չպատասխանեց հարցին, որ ՍԱՍ-ի հայտնի ժողովը փաստորեն իր եղբայրն էր վարում: Խուսափեց նաև գնաճի ու աղքատության մասին հարցերից: Այս մասին տեղեկացնում է lragir.am-ը:
«Մի րոպե ազիզ ջան, թող քայլում ենք, խի՞ եք ընկնում ոտքիս տակ: Հիմա որ ընկնես, պիտի ասես՝ հրեցինք»,- լրագրողներին դիմեց Արտակ Սարգսյանը: